«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն Աուդիտորական
ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարում է մրցույթ:
Ծառայության ձեռքբերման նպատակը
· ոչ ուշ, քան 2025թ․ դեկտեմբերի 30-ը ներկայացնել 2025թ․ 10 (տասը) ամիսների նախնական «Աուդիտորական նախնական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը,
· ոչ ուշ քան 2026թ․ ապրիլի 30-ը տրամադրել վերջնական «Աուդիտորական եզրակացություն»։
Մրցույթին մասնակցության համար ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվությունը.
· աուդիտորական ընկերության փորձը (միջազգային մայր կազմակերպություն ունենալը կդիտվի որպես առավելություն),
· աուդիտորական ընկերության 2024թ․ զուտ եկամուտը (100 մլն դոլլարը գերազանցող ցուցանիշը կդիտվի որպես առավելություն),
· աուդիտի իրականացման ֆինանսական առաջարկ։
Մրցույթի մասնակցության հայտի ներկայացման պայմաններն են՝
Հայտերը ներկայացվում են փակ ծրարով, որը պետք է կնքված լինի մասնակցի կողմից և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), «չբացել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը» բառերը, մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:
Հայտերը ներկայացվում են ք․ Երևան, Հակոբ Հակոբյան 3 հասցեով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում փետրվարի 28-ը, ժամը 17։00։
Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն ընդունվում։