«Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է «Աուդիտորական ծառայությունների ձեռքբերման մրցույթ»
«Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է «Աուդիտորական ծառայությունների ձեռքբերման մրցույթ» 2

«Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է «Աուդիտորական ծառայությունների ձեռքբերման մրցույթ»

Folder block
The deadline for this application has expired

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն Աուդիտորական ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարում է մրցույթ:

 

Ծառայության ձեռքբերման նպատակը


  • ոչ ուշ, քան 2025թ․ դեկտեմբերի 30-ը ներկայացնել 2025թ․ 10 (տասը) ամիսների նախնական «Աուդիտորական նախնական եզրակացություն» և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը,
  • ոչ ուշ քան 2026թ․ ապրիլի 30-ը տրամադրել վերջնական «Աուդիտորական եզրակացություն»։

 

Մրցույթին մասնակցության համար ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվությունը.

 

  • աուդիտորական ընկերության փորձը (միջազգային մայր կազմակերպություն ունենալը կդիտվի որպես առավելություն),
  • աուդիտորական ընկերության 2024թ․ զուտ եկամուտը (100 մլն դոլլարը գերազանցող ցուցանիշը կդիտվի որպես առավելություն),
  • աուդիտի իրականացման ֆինանսական առաջարկ։

 

Մրցույթի մասնակցության հայտի ներկայացման պայմաններն են՝

Հայտերը ներկայացվում են փակ ծրարով, որը պետք է կնքված լինի մասնակցի կողմից և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), «չբացել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը» բառերը, մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

Հայտերը ներկայացվում են ք Երևան, Հակոբ Հակոբյան 3 հասցեով։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում փետրվարի 28-ը, ժամը 17։00։

Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն ընդունվում։­