Telcell Terminal-ները շարունակում են կատարելագործվել, և այսուհետ դու կարող ես օգտվել My Telcell-ից, որը քո անձնական տիրույթն է և միավորում է Telcell Terminal-ն ու Telcell Wallet-ը։
Էկոհամակարգային մոդելը քեզ հասանելիություն է տալիս Telcell Wallet-ի քո հաճախ կատարվող և ընտրված գործարքներին, գործարքների պատմությանը և խմբային վճարումներին։ Այսինքն՝ այն, ինչ դու կատարում ես հավելվածում, հասանելի կլինի տերմինալի քո անձնական էջում և հակառակը։
Կարևոր է
My Telcell-ը հասանելի է Telcell Wallet հավելվածում գրանցված և նույնականացված օգտատերերի համար։ Իմացիր՝ ինչպես նույնականանալ Telcell Wallet-ում, այստեղ:
Մուտք գործիր My Telcell մեկ սքանավորմամբ.
- մուտք գործիր Telcell Wallet հավելված և բացիր տեսախցիկը՝ գլխավոր էջում սեղմելով QR սքան,
- տեսախցիկով սքանավորիր Telcell Terminal-ի էկրանին ցուցադրված My Telcell QR կոդը, և համակարգը քեզ ավտոմատ կտեղափոխի Անձնական էջ:
Push ծանուցման միջոցով.
- տերմինալի գլխավոր էկրանին ընտրիր Push ծանուցում,
- մուտքագրիր Telcell Wallet-իդ հեռախոսահամարը,
- հաստատիր մուտքը՝ բացելով Telcell Wallet-իդ ստացված ծանուցումը։
Բանկային քարտով.
- տերմինալի գլխավոր էկրանին ընտրիր բանկային քարտ (այս քայլը պարտադիր չէ),
- Apple Pay-ի կամ Google Pay-ի միջոցով բացիր Telcell Wallet-ի քո Visa թվային քարտը,
- բացված քարտով հեռախոսդ մոտեցրու տերմինալի վրայի մանուշակագույն ընթերցիչին։
Ինչ հնարավորություններ ունի My Telcell էկոհամակարգը
- Մեկ նույնականացում բոլոր գործարքների համար
My Telcell մուտք գործելուց հետո պետք չէ նույնականանալ ամեն գործարքի համար. մեկ անգամ սքանավորելով նույնականացման QR կոդը՝ կարող ես կատարել անհրաժեշտ բոլոր գործարքները:
Ավարտելուց հետո պարզապես դուրս արի անձնական էջից: Սակայն նույնիսկ եթե մոռանաս անել դա, անվտանգության նկատառումներից ելնելով՝ համակարգը վերջին գործողությունից որոշ ժամանակ անց ավտոմատ դուրս կգա քո անձնական էջից:
- Ընտրված և հաճախակի գործարքներ
Հեշտությամբ կատարիր վճարումներ՝ տեսնելով ընտրված և հաճախակի կատարվող գործարքների ցանկը, որն ակնթարթորեն սինխրոնացվում է Telcell Terminal-ի և Telcell Wallet-ի միջև։
- Խմբային վճարումներ
Հավաքիր վճարումները մեկ զամբյուղում և կատարիր վճարումը մեկ հպումով։
- Միասնական պատմություն
Ստացիր ինչպես Telcell Wallet-ի, այնպես էլ Telcell Terminal-ի գործարքների քաղվածքները:
My Telcell-ը քեզ տալիս է արագ և անվտանգ հասանելիություն Telcell Terminal-ից Telcell Wallet և հակառակը` ստեղծելով միասնական տիրույթ գործարքներն ավելի հարմար կատարելու համար:
Հեշտացրու կյանքդ մեկ սքանավորմամբ։