Կանխիկացում Telcell Terminal-ներով և մասնաճյուղերում․ այսուհետ նաև Telcell Wallet-ի հաշվեկշռից

07 սեպտ, 2026
Կանխիկացում Telcell Terminal-ներով և մասնաճյուղերում․ այսուհետ նաև Telcell Wallet-ի հաշվեկշռից

Այսուհետ կարող ես գումար կանխիկացնել ինչպես Telcell Wallet-ին կցված բանկային հաշիվներից, այնպես էլ անմիջապես Wallet-ի հաշվեկշռից։ Ընտրի՛ր քեզ առավել հարմար տարբերակը՝ մանուշակագույն Telcell Terminal-ների միջոցով կամ մոտենալով Telcell-ի սպասարկման մասնաճյուղեր։


1. Կանխիկացում Telcell-ի մասնաճյուղերում

Մասնաճյուղերից կանխիկացման համար հավելվածում որևէ լրացուցիչ գործողություն անելու կարիք չկա։ Պարզապես անձնագրով (կամ նույնականացման քարտով) մոտեցիր Telcell-ի ցանկացած մասնաճյուղ, և մեր աշխատակիցը կիրականացնի գործարքը։


Պայմաններ և սահմանաչափեր․

  • Միջնորդավճար՝ 1%
  • Նվազագույն գումար՝ 1000 դրամ
  • Մեկ գործարքի առավելագույն սահմանաչափ՝ 1,000,000 դրամ
  • Օրական առավելագույն սահմանաչափ՝ 5,000,000 դրամ
  • Ամսական առավելագույն սահմանաչափ՝ 20,000,000 դրամ


2. Կանխիկացում Telcell Terminal-ով

Կանխիկացումը հնարավոր է իրականացնել ինքնուրույն՝ հատուկ մանուշակագույն Telcell Terminal-ների միջոցով։


Ինչպես անել․

  1. Telcell Terminal-ի էկրանին ընտրիր «Telcell Wallet» → «Կանխիկացում» տարբերակը,
  2. մուտքագրիր Telcell Wallet հավելվածում գրանցված քո հեռախոսահամարը,
  3. ընտրիր, թե որտեղից է կատարվելու կանխիկացումը՝ Telcell Wallet-ի հաշվեկշռի՞ց, թե՞ կցված բանկային հաշվից,
  4. եթե ընտրել ես բանկային հաշիվ և ունես մի քանիսը, ընտրիր համապատասխան բանկը,
  5. մուտքագրիր կանխիկացվող գումարի չափը,
  6. տերմինալի էկրանին կնշվի, թե քանի փուլով է տրամադրվելու գումարը,
  7. սեղմիր «Հաստատել» (կամ «Չեղարկել»՝ գործընթացն ընդհատելու համար),
  8. եթե գումարը տրամադրվում է մի քանի փուլով, յուրաքանչյուր փուլից հետո սեղմիր «Շարունակել»,
  9. տերմինալի էկրանին բացված QR կոդը սքանավորիր հեռախոսի տեսախցիկով կամ Telcell Wallet հավելվածով,
  10. սեղմիր «Ստանալ կանխիկը» գործարքը հաստատելու համար,
  11. գործարքի ավարտին կստանաս ծանուցում քո Telcell Wallet-ին։


Ինչ պետք է իմանալ տերմինալով կանխիկացնելիս․

  • Կանխիկացումը հասանելի է միայն Telcell Wallet հավելվածում գրանցված և նույնականացված օգտատերերին։
  • Կանխիկացման միջնորդավճարը կազմում է 1.5%։
  • Մեկանգամյա կանխիկացման սահմանաչափն է 100,000 դրամ։


Որտե՞ղ կանխիկացնել տերմինալով․

Կանխիկացման գործառույթով մանուշակագույն Telcell Terminal-ները տեղակայված են՝

  1. Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում
  2. Yerevan City սուպերմարկետների հետևյալ հասցեներում՝
  • Ավան, Հովհաննիսյան 24/7
  • Արաբկիր, Կոմիտաս 60/2
  • Դավթաշեն, Տ. Պետրոսյան 25/5
  • Կենտրոն, Տիգրան Մեծ 10
  • Կենտրոն, Մաշտոց 5
  • Մալաթիա-Սեբաստիա, Րաֆֆի 55/1
  • Մալաթիա-Սեբաստիա, Օհանովի 26/9
  • Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիա 141/5
  • Շենգավիթ, Բագրատունյաց 5/3
  • Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց 15/5
Ներբեռնել Telcell Wallet հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել