30 апрель, 2026
Крайний срок подачи заявки
Աշխատանքային պարտականություններ
- Վիզուալ ռազմավարություն. 360° մարքեթինգային արշավների և բրենդային հաղորդակցությունների վիզուալ կոնցեպտների մշակման ղեկավարում: Հիմնական վիզուալ նյութերի ստեղծում:
- Motion դիզայն. Շարժական կոնտենտի (motion graphics, անիմացիա, վիդեո կրեատիվներ) նախագծում, ստեղծում և ստեղծման վերահսկում բոլոր թվային հարթակների համար:
- Art Direction. In-house և outsource դիզայներների աշխատանքների համակարգում, հստակ տեխնիկական առաջադրանքների կազմում և որակի վերահսկում:
- Բրենդի ամբողջականություն. Վիզուալ բոլոր նյութերի համապատասխանության ապահովում բրենդային ուղեցույցներին:
- Համագործակցություն. Միջթիմային փոխգործակցություն՝ արշավների վիզուալ միասնականությունն ապահովելու համար:
Անհրաժեշտ հմտություններ
- Աշխատանքային փորձ. Առնվազն 5 տարվա աշպատանքային փորձ դիզայնի ոլորտում, որից 2+ տարին՝ որպես թիմի ղեկավար կամ Art Director:
- Motion հմտություններ. Անիմացիոն գործիքների (After Effects) պրոֆեսիոնալ տիրապետում և դինամիկ սթորիթելինգի սկզբունքների իմացություն:
- AI գործիքների տիրապետում (Պարտադիր). AI գործիքների վստահ կիրառում (Nano Banana, Midjourney, Krea, Veo 3, Adobe Firefly և այլն):
- Գործիքակազմ. Adobe Creative Suite-ի և Figma-ի գերազանց տիրապետում: 3D գործիքների իմացությունը (Blender/C4D) կդիտվի որպես առավելություն:
- Անձնական հմտություններ. Գաղափարները շահագրգիռ կողմերի առաջ պաշտպանելու կարողություն և ստեղծագործական թիմերի ու նախագծերի կառավարում սեղմ ժամկետներում։