«Թել-Սել» ԲԲԸ-ն «Ծանուցումների ուղարկման ծառայությունների» ձեռքբերման նպատակով հայտարարում է մրցույթ։
Ծանուցումների ուղարկման ծառայություններին ներկայացվող տեխնիկական պահանջները մանրամասն ներկայացված են կից փաստաթղթում։
Մրցույթի մասնակցության հայտում պետք է ներառված լինեն ծառայությունների մատուցման համար պահանջվող առկա տեխնիկական հնարավորությունները, սպասարկման աջակցման մոդելը, ինչպես ներկայացված է տեխնիկական պահանջներում, ինչպես նաև ծառայությունների մատուցման սակագները՝ ներառյալ բոլոր հարկերը։
Մրցույթի մասնակցության հայտի ներկայացման պայմաններն են՝
Հայտերը ներկայացվում են փակ ծրարով, որը պետք է կնքված լինի մասնակցի կողմից և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), «չբացել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը» բառերը, մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը: