«Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է աշխատակիցների համար «Առողջության ապահովագրություն» ծառայության ձեռքբերման մրցույթ
«Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է աշխատակիցների համար «Առողջության ապահովագրություն» ծառայության ձեռքբերման մրցույթ 2

«Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է աշխատակիցների համար «Առողջության ապահովագրություն» ծառայության ձեռքբերման մրցույթ

Folder block
Այս հայտի համար վերջնաժամկետը սպառվել է

«Առողջության ապահովագրություն» ծառայության ձեռքբերման մրցույթ

 

 

«Թել-Սել» ԲԲԸ-ն հայտարարում է աշխատակիցների համար «Առողջության ապահովագրություն» ծառայության ձեռքբերման մրցույթ:

Մրցույթին մասնակցության համար հայտով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվությունը.

  • ապահովագրական ծառայությունների նկարագիրը,
  • փոխհատուցման պայմանները,
  • չփոխհատուցվող /բացառությունների/ ծառայությունների հստակ պայմանները,
  • ապահովագրական գումարի /ծածկույթի/ սահմանաչափը,
  • մեկ անձի համար առաջարկվող ապահովագրավճարը /շահառուների թիվը 350-400 անձ/։

 

Մրցույթի մասնակցության հայտի ներկայացման պայմաններն են՝

Հայտերը ներկայացվում են փակ ծրարով, որը պետք է կնքված լինի մասնակցի կողմից և պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

  •  պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն),
  • «չբացել մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը» բառերը,
  •  մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

Հայտերը կարող են ներկայացվել նաև telcell.gnumner@telcell.am էլեկտրոնային փոստի հասցեին կոդավորված տարբերակով ուղարկելու միջոցով, որի բանալին մասնակիցը փակ, կնքված և ստորագրված ծրարով ներկայացվում է հայտերի ներկայացման պայմաններին համապատասխան։

Հայտերը ներկայացվում են ք Երևան, Հակոբ Հակոբյան 3 հասցեով /Ընկերության գլխամաս/։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում ս․թ․ ապրիլի 14-ը, ժամը 17։00։

Վերջնաժամկետից հետո ներկայացված առաջարկները չեն ընդունվում։