Վճարիր Telcell Wallet-ով, կուտակիր կտրոններ և շահիր 9 արժեքավոր նվերներից մեկը

Դեկտեմբերի 31, 2026

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 31-ը կատարիր ամենօրյա QR կամ օնլայն վճարումներդ Telcell Wallet-ով, հավաքիր խաղարկության կտրոններ և մասնակցիր «Քո հաջողակ վճարումը» մեծ գովազդային վիճակախաղին։


Ինչպե՞ս մասնակցել

  1. Ունեցի՛ր ակտիվ Telcell քոբրենդային Visa թվային քարտ Telcell Wallet հավելվածում (եթե դեռ չունես, կարող ես բացել հաշված վայրկյանների ընթացքում)։
  2. Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ մեր գործընկերների մոտ կատարի՛ր միանվագ առնվազն 10,000 ՀՀ դրամի QR կամ օնլայն վճարումներ՝ Telcell Wallet-ում հասանելի ցանկացած վճարման եղանակով։
  3. Կուտակի՛ր առնվազն 30 կտրոն․

  • 1 կտրոն՝ յուրաքանչյուր ամբողջական 10,000 ՀՀ դրամ QR կամ օնլայն վճարման դիմաց,

  • 2 կտրոն (x2)՝ PartPay-ով (մաս-մաս վճարմամբ) կատարված յուրաքանչյուր ամբողջական 10,000 ՀՀ դրամ վճարման դիմաց։

  • Օրինակ՝ եթե կատարես 25,000 դրամի միանվագ QR վճարում, կստանաս 2 կտրոն, իսկ նույն

    գումարը PartPay-ով վճարելու դեպքում՝ 4 կտրոն։

    Ի՞նչ կարող ես շահել

    Խաղարկվում է 9 արժեքավոր մրցանակ, որոնք բաշխվում են ըստ քո կուտակած կտրոնների ընդհանուր քանակի։ Դու կմասնակցես միայն այն խմբի խաղարկությանը, որին համապատասխանում է կտրոններիդ քանակը․


    150 և ավելի կտրոն հավաքած մասնակիցների միջև․

    • Apple iPhone 18 Pro Burgundy (256GB)

    • Samsung Galaxy S26 Ultra (256GB)
    • Dreame L40s Pro Ultra ռոբոտ-փոշեկուլ


    50-ից 149 կտրոն հավաքած մասնակիցների միջև․

    • Apple AirPods Max 2 ականջակալ
    • Sony PlayStation 5 Slim Digital Edition խաղային կցորդ
    • Dyson Supersonic HD08 վարսահարդարիչ
    • Apple Watch Series 12 սմարթ ժամացույց


    30-ից 49 կտրոն հավաքած մասնակիցների միջև․

    • Apple AirPods 5 ականջակալ
    • Philips Airfryer NA230/00 աերոգրիլ (օդային տապակիչ)


    Կարևոր է՝

    • Կտրոններն ավտոմատ կերպով ավելանում են Telcell Wallet-ի BON մարքեթ բաժնի «Իմ ապրանքները» ենթաբաժնում։
    • Հաշվարկվում են միայն միանվագ 10,000 ՀՀ դրամ և ավելի գործարքները, և դրանք չեն գումարվում․ մինչև 9999 ՀՀ դրամ (ներառյալ) վճարումները կտրոնի ձևավորման հիմք չեն հանդիսանում:
    • Գործարքի ամբողջական կամ մասնակի չեղարկման (վերադարձի/refund) դեպքում տվյալ գործարքի դիմաց տրամադրված կտրոններն ավտոմատ կերպով չեղարկվում են (զրոյացվում են)։
    • Որքան շատ կտրոններ կուտակես ակցիայի ընթացքում, այնքան ավելի բարձր կլինի քո խմբում հաղթելու հավանականությունը։
    • Յուրաքանչյուր մասնակից կարող է շահել միայն մեկ մրցանակ։
    • Վիճակախաղի արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ։
    • Խաղարկության ավարտից հետո հաղթող ճանաչված մասնակիցները ծանուցվում են «Telcell Wallet» բջջային հավելվածում գրանցված իրենց կոնտակտային տվյալների միջոցով՝ էլեկտրոնային փոստի (E-mail) և/կամ push-ծանուցման և/կամ հեռախոսազանգի եղանակով:
    • Եթե ծանուցումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաղթողի հետ կապ հաստատել չհաջողվի, նվերը կխաղարկվի նորից։


    «Քո հաջողակ վճարումը» գովազդային վիճակախաղի կանոններ