Վճարիր Telcell Wallet-ով, կուտակիր կտրոններ և շահիր 9 արժեքավոր նվերներից մեկը
Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 31-ը կատարիր ամենօրյա QR կամ օնլայն վճարումներդ Telcell Wallet-ով, հավաքիր խաղարկության կտրոններ և մասնակցիր «Քո հաջողակ վճարումը» մեծ գովազդային վիճակախաղին։
Ինչպե՞ս մասնակցել
- Ունեցի՛ր ակտիվ Telcell քոբրենդային Visa թվային քարտ Telcell Wallet հավելվածում (եթե դեռ չունես, կարող ես բացել հաշված վայրկյանների ընթացքում)։
- Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ մեր գործընկերների մոտ կատարի՛ր միանվագ առնվազն 10,000 ՀՀ դրամի QR կամ օնլայն վճարումներ՝ Telcell Wallet-ում հասանելի ցանկացած վճարման եղանակով։
- Կուտակի՛ր առնվազն 30 կտրոն․
1 կտրոն՝ յուրաքանչյուր ամբողջական 10,000 ՀՀ դրամ QR կամ օնլայն վճարման դիմաց,
2 կտրոն (x2)՝ PartPay-ով (մաս-մաս վճարմամբ) կատարված յուրաքանչյուր ամբողջական 10,000 ՀՀ դրամ վճարման դիմաց։
Օրինակ՝ եթե կատարես 25,000 դրամի միանվագ QR վճարում, կստանաս 2 կտրոն, իսկ նույն
գումարը PartPay-ով վճարելու դեպքում՝ 4 կտրոն։
Ի՞նչ կարող ես շահել
Խաղարկվում է 9 արժեքավոր մրցանակ, որոնք բաշխվում են ըստ քո կուտակած կտրոնների ընդհանուր քանակի։ Դու կմասնակցես միայն այն խմբի խաղարկությանը, որին համապատասխանում է կտրոններիդ քանակը․
150 և ավելի կտրոն հավաքած մասնակիցների միջև․
- Apple iPhone 18 Pro Burgundy (256GB)
- Samsung Galaxy S26 Ultra (256GB)
- Dreame L40s Pro Ultra ռոբոտ-փոշեկուլ
50-ից 149 կտրոն հավաքած մասնակիցների միջև․
- Apple AirPods Max 2 ականջակալ
- Sony PlayStation 5 Slim Digital Edition խաղային կցորդ
- Dyson Supersonic HD08 վարսահարդարիչ
- Apple Watch Series 12 սմարթ ժամացույց
30-ից 49 կտրոն հավաքած մասնակիցների միջև․
- Apple AirPods 5 ականջակալ
- Philips Airfryer NA230/00 աերոգրիլ (օդային տապակիչ)
Կարևոր է՝
- Կտրոններն ավտոմատ կերպով ավելանում են Telcell Wallet-ի BON մարքեթ բաժնի «Իմ ապրանքները» ենթաբաժնում։
- Հաշվարկվում են միայն միանվագ 10,000 ՀՀ դրամ և ավելի գործարքները, և դրանք չեն գումարվում․ մինչև 9999 ՀՀ դրամ (ներառյալ) վճարումները կտրոնի ձևավորման հիմք չեն հանդիսանում:
- Գործարքի ամբողջական կամ մասնակի չեղարկման (վերադարձի/refund) դեպքում տվյալ գործարքի դիմաց տրամադրված կտրոններն ավտոմատ կերպով չեղարկվում են (զրոյացվում են)։
- Որքան շատ կտրոններ կուտակես ակցիայի ընթացքում, այնքան ավելի բարձր կլինի քո խմբում հաղթելու հավանականությունը։
- Յուրաքանչյուր մասնակից կարող է շահել միայն մեկ մրցանակ։
- Վիճակախաղի արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2027 թվականի հունվարի 8-ը ներառյալ։
- Խաղարկության ավարտից հետո հաղթող ճանաչված մասնակիցները ծանուցվում են «Telcell Wallet» բջջային հավելվածում գրանցված իրենց կոնտակտային տվյալների միջոցով՝ էլեկտրոնային փոստի (E-mail) և/կամ push-ծանուցման և/կամ հեռախոսազանգի եղանակով:
- Եթե ծանուցումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաղթողի հետ կապ հաստատել չհաջողվի, նվերը կխաղարկվի նորից։