15 ապրիլի, 2026
Դիմումի վերջնաժամկետ
Աշխատանքային պարտականություններ
- Գնահատել և վերահսկել ընկերության բաժինների կատարողականն ըստ տրված չափորոշիչների,
- Գտնել և վերհանել անճշտությունները և անհամապատասխանությունները բաժինների աշխատանքային պրոցեսների մեջ
- Հետևել ընկերության ստորաբաժանումների կողմից տրամադրած ինֆորմացիային և մասնակցել ուղեցույցների ձևավորմանը
- Վերլուծել հավաքագրված ինֆորմացիան և կազմել հաշվետվություններ կատարված աշխատանքի վերաբերյալ,
- Ըստ անհրաժեշտության կազմակերպել և կատարել թրեյնինգներ սպասարկման ոլորտի աշխատակիցների հետ որակի բարելավման նպատակով,
- Նախաձեռնել որակի բարելավման ծրագրեր և առաջարկներ յուրաքանչյուր բաժնի համար,
- Կատարել այլ առաջադրանքներ՝ ըստ կարիքի։
Պահանջվող որակավորումներ
- Որակի վերահսկողության գործիքների, մեխանիզմների և մեթոդների տիրապետում,
- Բարձրագույն կրթություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- MS Windows-ի իմացություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որակի վերահսկման ոլորտում,
- Սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն: