Սոցիալական մեդիայի և ինֆլուենսեր մարքեթինգի մենեջեր
Սոցիալական մեդիայի և ինֆլուենսեր մարքեթինգի մենեջեր 2

Սոցիալական մեդիայի և ինֆլուենսեր մարքեթինգի մենեջեր

29 հունիսի, 2025
Դիմումի վերջնաժամկետ
Դիմել հիմա
Աշխատանքի նկարագրություն:

Սոցիալական մեդիայի և ինֆլուենսեր մարքեթինգի մենեջերը պատասխանատու է սոցիալական հարթակներում ընկերության թվային ներկայության ապահովման, կառավարման և զարգացման համար՝ կոնտենտի ռազմավարական պլանավորման, ինֆլուենսերների հետ մշտական համագործակցության և արդյունքների վերլուծության միջոցով:


Աշխատանքային պարտականություններ

    Սոցիալական մեդիայի կառավարում
    • Մշակել և իրականացնել ընկերության և դրա ներքո գործող ապրանքանիշի ու ենթաբրենդի/ների սոցիալական մեդիայի ռազմավարությունը հիմնական ապրանքանիշի և իր ենթաբրենդի ծառայությունների արդյունավետ առաջխաղացումն ապահովելու համար,
    • Իրականացնել մեդիապլանավորում, մշակել և կազմել կոնտենտ պլան,
    • Սահմանել մեդիապլանավորման համար անհրաժեշտ գնման մոդելները, նպատակային լսարանը, արշավի նպատակները, ինչպես նաև արդյունավետության գնահատման հիմնական ցուցանիշները (KPI-ներ)՝ ներառյալ դիտումների քանակը, ներգրավվածության տոկոսը, CTR-ը, հաճախորդի արժեքը (Customer Acquisition Cost) և ROI-ն,
    • Տրամադրել հաշվետվություններ ըստ արշավների ու սոցիալական հարթակների իրականացված ռազմավարությանը,
    • Աշխատել կրեատիվ թիմի հետ մեդիապլանավորումն ու կոնտենտի մշակումն ապահովելու համար
    • Ապահովել ներկայացվածություն ըստ ընկերության բրենդային ոճի և կոմունիկացիոն ռազմավարությանը։
    • Մշտադիտարկել ընկերության սոց․ ցանցային էջերը, հետևել դրանց բեվանդակությանը, ընդհանուր համբավի պահպանմանը և արձագանքներին։
    • Կատարել շուկայում որպես մրցակից ընկերություն/ապրանքանիշ հանդիսացող էջերի վերլուծություն և կազմել համապատասխան առաջարկներ և/կամ զեկույցներ։

    Ինֆլուենսեր մարքեթինգի կառավարում

    • Զարգացնել և իրականացնել ինֆլուենսեր մարքեթինգի ռազմավարություն՝ նպատակային լսարանին հասնելու և բրենդի ներկայությունն ամրապնդելու համար,
    • Որոնել, ընտրել և կառավարել ինֆլուենսերների համագործակցությունները՝ հիմնվելով բրենդի արժեքների, լսարանի և ներգրավվածության վրա,
    • Կազմակերպել համագործակցության պայմանների քննարկում, պայմանագրերի ձևակերպում և բյուջեի վերահսկում,
    • Համաձայնեցնել ինֆլուենսեր նյութերի բովանդակությունը՝ ապահովելով համապատասխանություն բրենդի ձայնին,
    • Պարբերաբար թարմացնել գործընկեր ինֆլուենսերների և գործակալների ցանկը,
    • Սերտորեն աշխատել կրեատիվ թիմի հետ, ինֆլուենսերի/ների մասնակցությամբ կոնտենտի ստեղծման ընթացքում:

      Պահանջվող որակավորումներ

      • Առնվազն բակալավրի աստիճան մարքեթինգի, հաղորդակցման, բիզնեսի կառավարման կամ համարժեք ոլորտում,
      • Առնվազն 3 տարվա ապացուցված աշխատանքային փորձ սոցիալական մեդիա կառավարման և ինֆլուենսեր մարքեթինգի՝ ֆինթեք, բանկինգի, թվային բիզնեսի կամ այլ հարակից ոլորտում,
      • Սոցիալական մեդիա հարթակների խորիմացություն՝ Instagram, Facebook, LinkedIn, Telegram, YouTube, TikTok,
      • Գովազդային գործիքների տիրապետում՝ Meta Ads Manager, Telegram Ads, LinkedIn Ads Manager, TikTok Ads, Google Analytics և այլն,
      • Airtable-ի (կամ ծրագրերի կառավարման նմանատիպ համակարգի) իմացություն՝ կոնտենտ պլանավորման, ինֆլուենսերների բազայի և հաշվետվությունների կառավարման համար,
      • Կոնտենտ պլանավորման ու ժամանակացույցի գործիքների իմացություն (օր.՝ Hootsuite, Buffer),
      • Բարձր մակարդակի հաղորդակցման և բանակցային հմտություններ,
      • Ստեղծագործ մտածողություն և թվային մարքեթինգի թրենդերի տեղեկացվածություն,
      • Կազմակերպչական և բազմաբնույթ առաջադրանքներ կառավարելու ունակություն,
      • Թիմային աշխատանքի հմտություններ, նախաձեռնողականություն և արդյունքներին ուղղված մոտեցում։

      Արտոնություններ

      Կորպորատիվ միջոցառումներ
      Կորպորատիվ միջոցառումներ
      Տարեկան պարգևավճար
      Տարեկան պարգևավճար
      Անվճար լեզվի դասընթացներ
      Անվճար լեզվի դասընթացներ
      Գիտելիքի փոխանակման մշակույթ
      Գիտելիքի փոխանակման մշակույթ
      Բժշկական ապահովագրություն
      Բժշկական ապահովագրություն
      Ընտանիքի անդամների ապահովագրություն՝ արտոնյալ պայմաններով
      Ընտանիքի անդամների ապահովագրություն՝ արտոնյալ պայմաններով
      Տեղական և առցանց վերապատրաստման փաթեթ
      Տեղական և առցանց վերապատրաստման փաթեթ