10 օգստ, 2026
Telcell Wallet-ով այսուհետ կարող ես կառավարել հավելվածում հասանելի ծառայությունները Stop գործիքների միջոցով` արգելափակելով կամ ակտիվացնելով դրանք։
Արգելափակելուց հետո տվյալ ծառայությունը հասանելի չի լինի օգտագործման համար մինչև այն կրկին չակտիվացնես։
Ո՞ր ծառայություններ են հասանելի արգելափակման համար
- Փոխանցումներ (հաշվի/քարտի համալրում)
- Վարկեր (Money Now, AEB օնլայն վարկ, Cash in Wallet, Cashme, Express Cash, PartPay by Global Credit, Ավտովարկ (Global Credit))
- Վճարումներ (բանկային, բուքմեյքերական)
- Այլ ծառայություններ (իվենթներ, կանխիկացում, լիցքավորման սարք, մուտք նոր սարքից և այլն)
Ինչպե՞ս արգելափակել ծառայությունը
- Մուտք գործիր «Ծառայություններ» > «Stop գործիքներ»,
- բացիր այն ծառայությունը, որը ցանկանում ես արգելափակել,
- ընտրիր համապատասխան տարբերակը (անհրաժեշտության դեպքում),
- միացրու անջատիչի կոճակը (toggle) և սեղմիր «Շարունակել»,
- մուտքագրիր PIN կոդը կամ հաստատիր գործողությունը մատնահետքի միջոցով և սեղմիր «Հաստատել»։
Ինչպե՞ս ակտիվացնել ծառայությունը
Ծառայությունը կարող ես ակտիվացնել հետևյալ եղանակներով՝
- Telcell Wallet-ում՝
- Մուտք գործիր «Ծառայություններ»,
- բացիր այն ծառայությունը, որը ցանկանում ես ակտիվացնել,
- սեղմիր «Ապաբլոկավորել» և անցիր նույնականացում։
Կարևոր է. Telcell Wallet-ի միջոցով ծառայությունը կարող ես ակտիվացնել արգելափակումից առնվազն 24 ժամ անց։
- Telcell-ի ցանկացած մասնաճյուղում (ծառայության հասանելիությունը անմիջապես վերականգնվում է)։