Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են աշխարհը փոխող գաղափարներ

06 նոյ, 2026
Երբ ֆինանսներին գումարում ես տեխնոլոգիաներ, ծնվում են  աշխարհը փոխող գաղափարներ

Telcell ընկերությունը նորարարական ֆինանսական տեխնոլոգիաներ է ներդնում Հայաստանում 2007 թվականից։ Բոլոր այս տարիների ընթացքում մենք վերափոխել ենք ոլորտը, ինքներս շարունակաբար կրթվել ու աջակցել մյուսների կրթությանը, քանի որ միայն այսպես կարելի է զարգանալ ժամանակին համընթաց։

  • 2024 թ․ նոյեմբերի 25-ին ստորագրելով հուշագիր՝ մենք դարձանք «Koreez 2025»-ի մաթեմատիկայի մրցույթի հովանավոր։ 
  • 2026 թ․ փետրվարի 19-ին երկարաձգեցինք համագործակցությունը՝ կնքելով եռակողմ համաձայնագիր Koreez կրթական ծրագրի և ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի հետ, և դարձանք «Koreez 2026»-ի մաթեմատիկայի մրցույթի ռազմավարական գործընկերն ու հովանավորը։ 


«Koreez 2026»-ի Մեծ եզրափակիչն ապացուցեց՝ մեր սերունդն ունի անսահման ներուժ․

  • Հազարավոր մասնակիցներ ողջ հանրապետության դպրոցներից
  • Բարդ մաթեմատիկական մարտահրավերներ հաղթահարած պատանիներ
  • Գնահատված մանկավարժներ, որոնք կերտում են վաղվա օրը

Հավատում ենք, որ այսօրվա աշակերտները վաղվա մեծ փոփոխությունների հեղինակներն են։ 

Շարունակելու ենք ստեղծել նոր հնարավորություններ մեր պատանիների համար։

Ներբեռնել Telcell Wallet հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել