Ակնթարթային QR ուղետոմս Telcell Wallet-ում

11 նոյ, 2026
Ակնթարթային QR ուղետոմս Telcell Wallet-ում

Եթե ունես կապի խնդիր, բանկային քարտդ մերժվում է կամ ցանկանում ես վճարել ուղեկցիդ համար, Telcell Wallet-ն ակնթարթային լուծում ունի քեզ համար։

Ի՞նչ է ակնթարթային QR-ը

Ակնթարթային QR-ն ուղետոմսի տեսակ է Telcell Wallet-ում, որը հասանելի է ցանկացած պահի՝ առանց լրացուցիչ գործողությունների։ Այն նախապես գնելու կարիք չկա։

Մյուս QR ուղետոմսերի մասին կարդա «Ստատիկ ու դինամիկ QR ուղետոմսերն ու դրանց առանձնահատկությունները» հոդվածում։

Ինչպե՞ս օգտվել ակնթարթային QR-ից

  1. Համալրիր Telcell Wallet-ի հաշիվը։ Դա կարող ես անել նաև Telcell տերմինալներով։

  2. Մուտք գործիր Telcell Wallet-ի «Տոմսեր» բաժին։ Ակնթարթային QR-ը կհայտնվի էկրանին։

  3. Սկանավորիր QR-ը տրանսպորտում։ Գումարը կգանձվի քո հաշվից սկանավորումից հետո։

Ինչպե՞ս բացել ակնթարթային QR-ը, եթե ունես այլ ուղետոմս

Եթե նախապես գնել ես այլ տեսակի ուղետոմս․

  • մուտք գործիր «Տոմսեր» բաժին և սահեցրու ձախ՝ ակնթարթային QR-ը բացելու համար,
  • տրանսպորտում QR-ը սկանավորելիս կգանձվի տրանսպորտի տեսակին համապատասխան սակագինը։

Գործող սակագները տես տրանսպորտի սակագների աղյուսակում։

Կարևոր է

Ակնթարթային QR-ի հնարավորությունից օգտվելու համար պարզապես թարմացրու Telcell Wallet հավելվածը։

Եթե ակնթարթային QR-ից պարտք է գոյացել, մինչև դրա մարումը հնարավոր չի լինի օգտվել նաև մյուս QR ուղետոմսերից։ Պարտքը երևում է հավելվածի գլխավոր էջի «Տոմսեր» բաժնում։ Եթե ավտոմատ գանձումը դեռ չի կատարվել, պարտքը կարող ես մարել ինքնուրույն։

Հաճախ տրվող հարցեր
Պե՞տք է ակնթարթային QR-ը նախապես գնել։
Ինչպե՞ս բացել ակնթարթային QR-ը, եթե արդեն ունեմ այլ ուղետոմս։
Ի՞նչ անել, եթե ակնթարթային QR-ից պարտք է գոյացել։
Ներբեռնել Telcell Wallet հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել