Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

22 սեպտ, 2022
Լավագույն միջոցառումները՝ քո Telcell Wallet-ում

Եթե դու ապրում ես ակտիվ կյանքով ու չես ուզում բաց թողնել Հայաստանի ամենահետաքրքիր ու վառ իվենթները, ուրեմն մենք գիտենք՝ ինչ առաջարկել քեզ․․․

Telcell Wallet-ը, իր 450+ ծառայությունների մատուցումից զատ, կարող է դառնալ քո իվենթ-տեղեկատուն՝ ներկայացնելով լավագույն կազմակերպիչների աղմկոտ միջոցառումները։ Այստեղ միշտ կարող ես տեսնել ակտուալ միջոցառումները՝ Տոլմայի փառատոնից մինչև 3.33-ի համերգ, Գարիկ ու Սոնա-ից մինչև 50 Cent․․․ 

Հենց որ ընտրեցիր քո ուզած իվենթը՝ կարող ես մի քանի քլիկով գնել տոմսերը հենց քո Telcell Wallet-ով, ինչից հետո դրանք կհայտնվեն «Տոմսեր և կտրոններ» բաժնում՝ միշտ ձեռքիդ տակ։

 

Ինչպես գնել տոմս

  • Telcell Wallet-ի գլխավոր էջում՝ բաններների հատվածում ընտրում ես «Միջոցառումներ» բաժինը,
  • այնուհետ՝ նախընտրած միջոցառումը,
  • նշում ես անհրաժեշտ տոմսերի քանակը և հաստատում գնումը։


Վերջ, տոմսերը քո դրամապանակում են։

Ինչպես տեսնել գնված տոմսերը

  • Telcell Wallet-ի Անձնական էջում սեղմում ես «Տոմսեր և կտրոններ» կոճակը,
  • ընտրում ես «Տոմսեր» բաժինը։

Այստեղ կտեսնես եզակի QR կոդը, որն էլ միջոցառման ժամանակ կներկայացնես որպես տոմս։


 


Միշտ տեղյակ եղիր ընթացիկ միջոցառումներից և առաջինը ձեռք բեր տոմսերը։


Ներբեռնիր Telcell Wallet հենց հիմա՝ սքանավորելով QR կոդը։

Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել