Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

06 նոյ, 2025
Կանխիկացում՝ Telcell Wallet-ից

Visa թվային քարտի գումարն այսուհետ կարելի է կանխիկացնել Telcell Wallet-ի միջոցով՝ Visa քարտեր սպասարկող ցանկացած բանկոմատից:

Ինչպես դա անել.

  • մուտք գործիր Telcell Wallet հավելված,
  • ընտրիր «Visa թվային քարտ» բաժինը,
  • սեղմիր «Ստանալ PIN» կոճակը,
  • ծանոթացիր PIN կոդի ստացման պայմաններին (օրինակ՝ նախատեսվող վճար, օգտագործման նպատակներ, սահմանափակումներ),
  • եթե ամեն ինչի հետ համաձայն ես, սեղմիր «Հաստատել»,
  • ստացիր քո անվճար PIN կոդը Telcell Wallet-ում և օգտագործիր այն Visa քարտեր սպասարկող ցանկացած բանկոմատից գումարի կանխիկացում կատարելու համար:

Ինչ է պետք իմանալ

  • Կանխիկացման միջնորդավճարը կազմում է 2%, նվազագույնը՝ 1000 դրամ։
  • Կանխիկացման ընթացքում բանկը ժամանակավորապես կսառեցնի լրացուցիչ 3000 ՀՀ դրամ և հետ կվերադարձնի քարտին 1-2 աշխատանքային օրում։

Այսքանը: Կանխիկացրու քո Visa թվային քարտի գումարը և վայելիր՝ ինչպես կամենաս:

Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել