Ինչպես ներբեռնել Telcell Wallet և նույնականանալ

23 մար, 2026
Ինչպես ներբեռնել Telcell Wallet և նույնականանալ

Քայլ 1. Ներբեռնել և գրանցվել

  • Մուտք գործիր App Store կամ Google Play,
  • որոնման դաշտում մուտքագրիր Telcell Wallet և ներբեռնիր,
  • բացիր հավելվածը և ընտրիր լեզուն,
  • սեղմիր Մուտք գործել Telcell Wallet,
  • մուտքագրիր հեռախոսահամարդ, ծանոթացիր օգտագործման կանոններին և սեղմիր Հաստատել,
  • մուտքագրիր SMS հաղորդագրությամբ ստացված կոդը,
  • մուտքագրիր էլ. հասցեդ և սեղմիր Հաստատել,
  • մուտքագրիր էլ. հասցեիդ ստացված կոդը:

Քայլ 2. Ակտիվացնել Telcell Wallet-ը

  • Ստեղծիր ապահով գաղտնաբառ՝ ըստ նշված չափանիշների (առնվազն 8 նիշ, պարունակում է մեծատառ, թիվ և հատուկ նշան, օրինակ՝ բացականչական),
  • կրկին մուտքագրիր այն և սեղմիր Հաստատել,
  • ստեղծիր PIN կոդ և հաստատիր՝ կրկին մուտքագրելով այն,
  • սեղմիր Թույլատրել, եթե ցանկանում ես հավելված մուտք գործել քո կենսաչափական տվյալներով (Face ID կամ մատնահետք):

Կարևոր է

Գաղտնաբառը, PIN կոդը և քեզ ուղարկված ոչ մի կոդ չի կարելի տրամադրել այլ անձանց:

Քայլ 3. Նույնականացնել հաշիվը

  • Մուտք գործիր Telcell Wallet-ի Անձնական էջ,
  • սեղմիր Բարձրացնել կարգավիճակը,
  • ընտրիր ID քարտ կամ Անձնագիր և հաստատիր, որ ծանոթացել ես Օֆերտային,
  • լուսանկարիր ID քարտիդ 2 կողմերը կամ անձնագրիդ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ էջերը,
  • լուսանկարները կարող ես նաև ներբեռնել քո հեռախոսի նկարադարանից,
  • նայիր էկրանի համապատասխան հատվածին, որպեսզի նույնականացնես դեմքդ,
  • մի փոքր սպասիր, մինչև կատարվի տվյալների հարցումը,
  • նույնականացման հայտը դիտարկվում է ավտոմատ, մի քանի վայրկյանում,
  • նույնականացումից հետո կստանաս ծանուցում նույնականացման հաջողված կամ ձախողված արդյունքի վերաբերյալ:

Շնորհավորում ենք, արդեն կարող ես օգտվել Telcell Wallet-ի բազմաթիվ գործարքներից:

Հուշում

  • Եթե ավտոմատ նույնականացումը չի հաջողվել, փորձիր ինքնուրույն անցնել:
  • Լրացուցիչ տեղեկությունների և աջակցության համար կարող ես զանգահարել 060272222 հեռախոսահամարով կամ մոտենալ Telcell մասնաճյուղ․ սիրով կօգնենք քեզ։
  • Telcell մասնաճյուղերի հասցեներին ծանոթացիր www.telcell.am կայքում։

Տեսանյութ նույնականացման մասին՝

video preview play
Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել