Կանխիկացում Telcell Terminal-ով Telcell Wallet-ին կցված բանկային հաշվից

22 ապր, 2026
Կանխիկացում Telcell Terminal-ով Telcell Wallet-ին կցված բանկային հաշվից

Telcell Terminal-ով այսուհետ կարող ես գումար կանխիկացնել Telcell Wallet-ին կցված հաշիվներից:

Ինչպես դա անել

  • Telcell Terminal-ի էկրանին ընտրիր Telcell Wallet Կանխիկացում բանկային հաշվից տարբերակը,
  • մուտքագրիր Telcell Wallet հավելվածում գրանցված քո հեռախոսահամարը,
  • ընտրիր այն բանկը, որի հաշվից իրականացվելու է կանխիկացումը, եթե առկա է մի քանի բանկային հաշիվ,
  • մուտքագրիր կանխիկացվող գումարի չափը,
  • տերմինալի էկրանին բացված պատուհանում նշվում է, թե քանի փուլով է տրամադրվելու կանխիկացվող գումարը,
  • սեղմիր Հաստատել կամ Չեղարկել գործընթացը ընդհատելու համար,
  • եթե գումարը տրամադրվում է մի քանի փուլով, յուրաքանչյուր փուլից հետո սեղմիր Շարունակել,
  • տերմինալի էկրանին բացվում է նույնականացման պատուհան,
  • սքանավորիր տերմինալի էկրանին ցուցադրված QR կոդը հեռախոսի տեսախցիկով կամ Telcell Wallet հավելվածով,
  • սեղմիր Ստանալ կանխիկը գործարքը հաստատելու համար,
  • հաջողված կամ ձախողված գործարքի դեպքում կստանաս ծանուցում քո Telcell Wallet-ին:

Ինչ պետք է իմանալ

  • Կանխիկացումը հասանելի է միայն Telcell Wallet հավելվածում գրանցված և նույնականացված օգտատերերի համար:
  • Կանխիկացման միջնորդավճարը կազմում է 1,5%:
  • Մեկանգամյա կանխիկացման սահմանաչափն է 100,000 դրամ:

Որտեղ կանխիկացնել

Կանխիկացում հնարավոր է իրականացնել մանուշակագույն Telcell Terminal-ներով տեղակայված՝

  • Երևանի մետրոպոլիտենի կայարաններում
  • Yerevan City սուպերմարկետների հետևյալ մասնաճյուղերում՝
    • Ավան, Հովհաննիսյան 24/7
    • Արաբկիր, Կոմիտաս 60/2
    • Դավթաշեն, Տ. Պետրոսյան 25/5
    • Կենտրոն, Տիգրան Մեծ 10
    • Կենտրոն, Մաշտոց 5
    • Մալաթիա-Սեբաստիա, Րաֆֆի 55/1
    • Մալաթիա-Սեբաստիա, Օհանովի 26/9
    • Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիա 141/5
    • Շենգավիթ, Բագրատունյաց 5/3
    • Քանաքեռ-Զեյթուն, Ռուբինյանց 15/5

Կարևոր է

  • Կանխիկացումը հնարավոր է կատարել միայն Telcell Wallet հավելվածում կցված հաշիվներից:
  • Telcell Wallet հավելվածի հաշվեկշռից հնարավոր չէ կանխիկացում իրականացնել:
Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել