29 November, 2026
Application deadline
Job Description:
Product Owner-ը պատասխանատու է կանխիկ գործարքներ իրականացնող սարքավորումների համար նախատեսված պրոդուկտների և ծառայությունների ստեղծման, զարգացման և շարունակական բարելավման գործընթացի կառավարման համար։ Հաստիքը ներառում է շուկայի, մրցակիցների և օգտատերերի կարիքների ուսումնասիրություն ու վերլուծություն, պրոդուկտի տեսլականի և զարգացման ճանապարհային քարտեզի մշակում, բեքլոգի կառավարում և առաջնահերթությունների սահմանում։
Product Owner-ը վերահսկում է պրոդուկտի զարգացման բոլոր փուլերը, գնահատում արդյունքները և համագործակցում համապատասխան թիմերի հետ՝ ապահովելով պրոդուկտի համապատասխանությունը հաճախորդների կարիքներին և սահմանված նպատակներին։
Job responsibilities
- Կանխիկ գործարքներ իրականացնող սարքավորումների շուկայի, մրցակիցների և օգտատերերի կարիքների ուսումնասիրություն ու վերլուծություն՝ պրոդուկտի շարունակական զարգացման և բարելավման նպատակով։
- Պրոդուկտի տեսլականի սահմանում, զարգացման ռազմավարության, ճանապարհային քարտեզի (Roadmap) և աճի հնարավորությունների մշակում։
- Կանխիկ գործառույթներ իրականացնող սարքավորումների համար պրոդուկտների և ծառայությունների ստեղծման ու զարգացման ամբողջական գործընթացի կառավարում։
- Պրոդուկտի բեքլոգի (Product Backlog) կառավարում, պահանջների վերլուծություն և առաջնահերթությունների սահմանում՝ հաշվի առնելով բիզնես նպատակներն ու փոփոխվող կարիքները։
- Սերտ համագործակցություն նախագծերի կառավարման (PM), մարքեթինգի, վաճառքի և տեխնիկական թիմերի հետ՝ պրոդուկտի նպատակներն արդյունավետ իրականացնելու համար։
- Պրոդուկտի առաջընթացի մշտադիտարկում և արդյունքների գնահատում զարգացման յուրաքանչյուր փուլում։
- Պրոդուկտի թարմացումների և նոր ֆունկցիոնալությունների վերանայում, փորձարկում և անհրաժեշտ բարելավումների ապահովում՝ մինչև թողարկումը։
- Պրոդուկտի զարգացման և արդյունավետության բարելավման ենթակա ոլորտների բացահայտում։
- Agile/Scrum մեթոդաբանությունների լավագույն փորձի կիրառում։
Required qualifications
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ Product Owner կամ Product Manager հաստիքում։
- Փորձ տեխնոլոգիական պրոդուկտների մշակման, զարգացման և կառավարման ոլորտում։
- Product Lifecycle Management, Product Roadmap և Product Backlog կառավարման սկզբունքների իմացություն և գործնական կիրառում։
- Agile/Scrum մեթոդաբանությունների և դրանց գործնական կիրառման փորձ։
- Բիզնես պահանջների հավաքագրման, վերլուծության և տեխնիկական պահանջների ձևակերպման հմտություններ։
- Acceptance Criteria-ների մշակման գործնական փորձ։
- Շուկայի, մրցակիցների և օգտատերերի վարքագծի ուսումնասիրության ու վերլուծության հմտություններ։
- Տվյալների վերլուծության, պրոդուկտի արդյունավետության գնահատման և KPI-ների սահմանման փորձ։
- Տեխնիկական և բիզնես թիմերի հետ արդյունավետ համագործակցելու, ինչպես նաև տարբեր շահակիցների (Stakeholders) ակնկալիքները կառավարելու կարողություն։
- Բանակցությունների վարման, խնդիրների լուծման, որոշումների կայացման և առաջնահերթությունների սահմանման զարգացած հմտություններ։
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն։
Benefits
Teambuilding and corporate events
Medical insurance
Family member insurance with preferential terms
Local and online training package