Պրոդուկտի մենեջեր (EV լիցքավորման լուծումներ)
Պրոդուկտի մենեջեր (EV լիցքավորման լուծումներ) 2

Պրոդուկտի մենեջեր (EV լիցքավորման լուծումներ)

13 August, 2026
Application deadline
Apply now

Job description: 

Պրոդուկտի մենեջերը պատասխանատու է ընկերության էլեկտրական մեքենաների լիցքավորման ծառայությունների և ենթակառուցվածքի զարգացման ամբողջական ցիկլի համար՝ սկսած շուկայի ուսումնասիրությունից և բիզնես պահանջների ձևավորումից մինչև լիցքավորման կայանների, դրանց ծրագրային ապահովման (CMS/Backend) և հաճախորդների համար նախատեսված բջջային հավելվածի ֆունկցիոնալների մշակումը, գործարկումն ու շարունակական զարգացումը։


Job responsibilities: 
  • Մշակել և իրականացնել էլեկտրական մեքենաների լիցքավորման ուղղության զարգացման ռազմավարությունը։
  • Ուսումնասիրել տեղական և միջազգային EV Charging շուկան, մրցակիցներին և տեխնոլոգիական միտումները։
  • Կատարել բիզնես պահանջների հավաքագրում և ձևակերպել Product Requirements (PRD), User Stories և Acceptance Criteria։
  • Ղեկավարել EV Charging պրոդուկտի ամբողջ lifecycle-ը՝ գաղափարից մինչև գործարկում և հետագա զարգացում։
  • Համագործակցել ծրագրավորման, UI/UX, QA, մարքեթինգի, վաճառքի և օպերացիոն թիմերի հետ։
  • Ուսումնասիրել և գնահատել լիցքավորման կայանների (AC/DC Chargers) տեխնիկական հնարավորությունները, արտադրողների առաջարկները և դրանց ինտեգրման տարբերակները։
  • Կազմակերպել լիցքավորման կայանների և ծրագրային հարթակների (CMS, OCPP, Mobile App, Backend) ինտեգրման գործընթացը։
  • Մասնակցել սարքավորումների ընտրության, փորձարկման և գործարկման գործընթացներին։
  • Սահմանել և առաջնահերթություն տալ հավելվածի և համակարգի նոր ֆունկցիոնալներին՝ հիմնվելով բիզնես նպատակների և հաճախորդների պահանջների վրա։
  • Վերլուծել օգտագործողների վարքագիծը, հավաքագրել հետադարձ կապ և առաջարկել պրոդուկտի բարելավումներ։
  • Սահմանել և վերահսկել պրոդուկտի KPI-ները, պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել զարգացման առաջարկներ ղեկավարությանը։
  • Համագործակցել արտաքին մատակարարների, տեխնոլոգիական գործընկերների և սարքավորումների արտադրողների հետ։


Required qualifications: 
  • Բարձրագույն կրթություն SS, բիզնեսի կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 2 տարվա փորձ Product Manager կամ Product Owner հաստիքում։
  • Ցանկալի է փորձ էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների, էներգետիկ կամ Smart Mobility ոլորտում։
  • Փորձ EV Charging հավելվածների, Charge Point Management System (CPMS) կամ նմանատիպ հարթակների հետ աշխատելու։
  • Ծանոթություն EV Charging ենթակառուցվածքին, AC/DC Chargers, Connector Types, Charging Sessions և OCPP ստանդարտներին։
  • Agile/Scrum մեթոդաբանության իմացություն։
  • Փորձ Jira, Confluence կամ նմանատիպ գործիքների հետ։
  • Վերլուծական մտածողություն և բիզնես պահանջների ձևակերպման փորձ։
  • Հայերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն (տեխնիկական փաստաթղթեր ուսումնասիրելու և գործընկերների հետ հաղորդակցվելու համար)։

Benefits

Teambuilding and corporate events
Teambuilding and corporate events
Medical insurance
Medical insurance
Family member insurance with preferential terms
Family member insurance with preferential terms
Local and online training package
Local and online training package