Լրացրեք, խնդրեմ, անհրաժեշտ դաշտերը

 

Սեղմեք նկարի վրա նկարը փոխելու համար:

* Պարտադիր դաշտեր

Մեր մասին

 

«Հաջողակ վճարող» վիճակախաղը կազմակերպվել է «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ 10-ամյակին նվիրված գովազդային արշավի շրջանակներում՝ համաձայն վիճակախաղի անցկացման հաստատված կանոնների:

 

«Թել-Սելը» սկսել է գործել 2007թ. օգոստոսի 4-ին՝ Հայաստանում սկզբնավորելով նոր բիզնես ուղղություն՝ ձևավորելով ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը:

 

Այսօր Telcell-ը Հայաստանի ակնթարթային վճարումների շուկայում ամենախոշոր համակարգն է՝ մայրաքաղաքի և հանրապետության բոլոր մարզերի ընդգրկմամբ: Telcell-ի պրոցեսինգային կենտրոնը սպասարկում է նաև Արցախի Հանրապետության տարածքը:

 

«Թել-Սելը» առաջին ընկերությունն է Հայաստանում, որ ստեղծեց կոմունալ վճարումների ընդունման այլընտրանքային համակարգ:

 

Telcell համակարգն ապահովում է գործարքների մշակման մեծ արագություն. մեր պրոցեսինգային կենտրոնը իրական ժամանակի ռեժիմում ազդանշաններ է ընդունում ցանցի բոլոր տերմինալներից, մշակում է դրանք, կապվում ծառայություններ մատուցողների վճարման անցուղիներին:

 

«Թել-Սել» ՓԲԸ բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատանքը հնարավորություն է ընձեռել նվազագույն ժամկետում ստեղծել մեր գործընկերների աշխատանքի առավելագույն հարմար պայմաններ՝ ապահովելով շահույթի կայուն աճ:

 

Ներկայում մեր ընկերության տերմինալների միջոցով ընդունվում են 200 կապի օպերատորներին և զանազան այլ ծառայությունների պրովայդերներին ուղղված վճարներ: Համակարգն անընդհատ ընդլայնվում է՝ ընդգրկելով նորանոր ծառայություններ: Մենք մշտապես կատարելագործում ենք համակարգը, բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը:

 

Telcell նշանակում է արագություն, խնայված ժամանակ, հարմարավետություն և ազատ ընտրություն՝ որտեղ, որքան ու ինչի համար վճարել: