Լրացրեք, խնդրեմ, անհրաժեշտ դաշտերը

 

Սեղմեք նկարի վրա նկարը փոխելու համար:

* Պարտադիր դաշտեր

Tellcell-ի հավատարիմ հաջողակ վճարողը հայտնի է

Հոկտեմբերի 3-ին ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց «Հաջողակ վճարողի» իններորդ վիճակահանությունը, որին մասնակցեցին սեպտեմբերի 16-ից մինչև 30-ը ներառյալ Telcell տերմինալներով կատարված վճարումների արդյունքում ձևավորված տոմսերը:

 

Վիճակահանությանը Հիմնական կատեգորիայում մասնակցեցին մեր 578 454 վճարողները՝ իրենց 1 040 191 տոմսերով: Նրանցից 100-ը շահեց բջջային հեռախոսահամարի 1000-ական դրամ լիցքավորում:

 

«Երևան սիթի» կատեգորիայի խաղարկությանը մասնակցեցին մեր գործընկերոջ սուպերմարքեթների ցանցում տեղադրված Telcell տերմինալներով 60 451 վճարողների 81 556 տոմսերը: Նրանցից 10-ը ստացան 10 000-ական դրամի նվեր քարտեր:

 

Դարձյալ անցկացվեց «Ճանապարհային ոստիկանություն» կատեգորիայի խաղարկությունը, և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար սահմանված տուգանքները Telcell տերմինալներով վճարող մեր 5751 հաճախորդներից (8437 տոմս) 10-ը Telcell-ից ստացան 20 լիտր բենզինի կտրոններ:

 

Ինչպեսև խոստացել էինք, Telcell-ը անակնկալ մատուցեց իր հավատարիմ վճարողներին՝ խաղարկելով ևս մեկ iPhone 7: Այն շահեց Արման Տերտերյանը Երևանից:

 

Իսկ Հիմնական կատեգորիայում խաղարկվող իններորդ iPhone 7-ը շահեց Արծվի Հովհաննիսյանը Նորաշեն գյուղից:

 

Շնորհավորում ենք մեր բոլոր հաղթողներին:

 

Իսկ ՆՈՐ ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻՆ սպասում են հաջորդ խաղաշրջանների շահումները:

 

Հաճախ վճարեք, որ շահելու ավելի մեծ հնարավորություն ունենաք: Իսկ ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու, նաև Ձեր տոմսերին հետևելու համար գրանցվեք մեր կայքում: