Լրացրեք, խնդրեմ, անհրաժեշտ դաշտերը

 

Սեղմեք նկարի վրա նկարը փոխելու համար:

* Պարտադիր դաշտեր

Հայտնի է առաջին Սուպերհաջողակ վճարողը

 

«Թել-Սել» ընկերությունը օգոստոսի 4-ին մեծ շուքով նշեց գործունեության 10-ամյակը: «Թումոյի» այգում կազմակերպված աննախադեպ տոնակատարությանը միացել էին  Telcell-ի շուրջ 10 հազար հաճախորդներ: Միջոցառման բարձր տրամադրությունն ապահովեցին Արամ MP3-ն, DJ PILLZ-ը և Կարինե Առուստամյան & The Band-ը:

 

«Հաջողակ վճարող» ակցիայի շրջանակներում խաղարկվեց առաջին Renault Logan ավտոմեքենան: Խաղարկությանը մասնակցում էին մայիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարումների արդյունքում ձևավորված և ընթացիկ խաղաշրջաններում շահած տոմսերը:

 

Առաջին ավտոմեքենան շահողն ընտրվեց վիճակահանությամբ՝ պատահականության սկզբունքով:

 

Սուպերշահումը հենց այսպես է լինում. Սեդրակ Գրիգորյանը արտասահմանցի հյուրերի հետ Երևանով շրջում էր, երբ Telcell-ից զանգահարեցին ու տեղեկացրին, որ ավտոմեքենա է շահել: Ու նա շտապեց «Թումոյի» այգի:

 

Ամփոփվեց նաև «Հաջողակ վճարողի» հինգերորդ խաղաշրջանը, որին մասնակցում էին հուլիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարումների արդյունքում ձևավորված տոմսերը:

 

Վիճակահանությանը մասնակցած մեր 610 739 վճարողներից (1 154 003 տոմս) 100 000-ը շահեց ավտոմեքենայի խաղարկության 1-ական տոմս, 100-ը՝ բջջային հեռախոսահամարի 1000-ական դրամ լիցքավորում:

 

«Երևան սիթի» սուպերմարքեթներում տեղադրված Telcell տերմինալներով վճարողներից 10-ը մեր գործընկերոջից ստացան 10 000-ական դրամի 10 նվեր քարտեր:

 

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար իրենց տուգանքները Telcell տերմինալներով վճարողներից 10-ն էլ Telcell-ից ստացան 20 լիտր բենզինի կտրոններ:

 

Հինգերորդ iPhone 7-ը շահեց Վահրամ Քոչարյանը քաղաք Աշտարակից:

 

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:

 

Հաջորդ խաղաշրջանների շահումները ձեզ են սպասում: Վճարեք, որ շահեք: Եվ ավտոմեքենա շահելու հնարավորությունից օգտվելու համար գրանցվեք մեր կայքում: