Լրացրեք, խնդրեմ, անհրաժեշտ դաշտերը

 

Սեղմեք նկարի վրա նկարը փոխելու համար:

* Պարտադիր դաշտեր

Երրորդ խաղաշրջանի հաղթողները հայտնի են

Այսօր՝ հուլիսի 4-ին ամփոփեցինք «Հաջողակ վճարողի» երրորդ խաղաշրջանը: Մեզ միանում են ավելի ու ավելի շատ մասնակիցներ, որոնց հետ միասին ուղիղ հեռարձակմամբ անցկացրինք հերթական վիճակահանությունը:

Հիշեցնենք, որ երրորդ խաղաշրջանին մասնակցում էին հունիսի 16-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ վճարումների արդյունքում ձևավորված տոմսերը:

Վիճակահանությանը մասնակցած մեր 553 364 վճարողներից (1 023 898 տոմս) 100 000-ը շահեց ավտոմեքենայի խաղարկության 1-ական տոմս, 100-ը՝ բջջային հեռախոսահամարի 1000-ական դրամ լիցքավորում:

Telcell-ը նախընտրողներին, բացի «Երևան սիթի» սուպերմարքեթների ցանցի 10 000-ական դրամի 10 նվեր քարտերից, անակնկալ մատուցեց նաև «Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը. 10 վճարող ստացավ 10 000-ական դրամի նվեր քարտեր՝ կոսմետիկայի և խնամքի միջոցների համար:

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար իրենց տուգանքները Telcell տերմինալներով վճարողներից 10-ն էլ Telcell-ից ստացան 20 լիտր բենզինի կտրոններ:

Իսկ ահա սուպերշահողը՝  iPhone 7-ի նոր տերը, Անուշիկ Հարությունյանն է Նոր Հաճընից: 

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին:

Չորրորդ խաղաշրջանն ընթացքում է, մոտենում է սուպերխաղարկությունը: Օգոստոսի 4-ին ավտոմեքենա շահելու հնարավորություն տվող Ձեր տոմսերն ակտիվացնելու համար գրանցվեք մեր կայքում:

Եվ վճարեք, որ շահեք: