060 27 22 22
MyTelcell հավելված

 

MyTelcell-ը էլեկտրոնային դրամապանակ է՝ հատուկ Ձեզ համար:

 

MyTelcell-ի միջոցով կարող եք վճարել Telcell համակարգին միացած ծառայությունների դիմաց՝ ժամանակի իրական ռեժիմում ցանկացած վայրից: Այդ հարմարավետությունից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է միայն Ինտերնետին միացած սմարթֆոն և դրական հաշվեկշիռ:

 

MyTelcell էլեկտրոնային դրամապանակ կարելի է ունենալ մի քանի պարզ քայլով.

 

  • App Store-ից և/կամ Google Play-ից ներբեռնեք բջջային հավելվածը՝ Ձեր նախընտրած լեզվով,
  • հավելվածն ակտիվացնելու համար մուտքագրեք գործող հեռախոսահամար, ապա այդ համարին SMS հաղորդագրությամբ ստացած ակտիվացման կոդը,
  • հաշվի անվտանգության համար ստեղծեք քառանիշ PIN կոդ, որը կծառայի որպես Ձեր դրամապանակի մուտքանուն:

 

Առաջարկվող բոլոր ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացման գործընթաց՝ անձը հաստատող փաստաթղթով այցելելով Telcell ցանկացած մասնաճյուղ կամ պարզապես դրամապանակին կցելով բանկային քարտ:

 

Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 2700:2013 համակարգով:

 

Ձեր հեռախոսը Ձեր դրամապանակն է: Օգտվեք անկանխիկ վճարման հարմարավետությունից՝ խնայելով Ձեր ժամանակն ու միջոցները:

MyTelcell միջնորդավճար
Իմանալ ավելին