060 272222
Մայիս 03, 2022

Telcell Wallet-ը՝ 50 Cent-ի համերգի տոմսերի վաճառքի գործընկեր

 

Աշխարհահռչակ ռեփ կատարող 50 Cent-ը շուտով ժամանելու է Հայաստան՝ կենդանի հնչողությամբ համերգով։ Միջոցառումը տեղի կունենա 2022թ հուլիսի 1-ին Երևանի Հրազդան մարզադաշտում՝ «Հայա» փառատոնի շրջանակներում։

Սպասված համերգի տոմսերի վաճառքի գործընկերն է Telcell-ը՝ իր Telcell Wallet հավելվածով։

 

Տոմսերը գնելու համար ընդամենը անհրաժեշտ է ներբեռնել/բացել Telcell Wallet հավելվածը, կցել բանկային քարտ և հավելվածի «Միջոցառումներ» բաժնից գնել նախընտրելի տոմսը։ Տոմսը գնելուց հետո ձևավորված QR կոդը միջոցառման ժամանակ պետք է ներկայացնել անցակետում։

Տոմսերի արժեքներն են տրիբունա՝ 30 000 դրամ, պարահրապարակ՝ 50 000 դրամ։

Telcell-
ն իր ավելի քան 15 միլիոն օգտատերերին խորհուրդ է տալիս տոմսերը ձեռք բերել Telcell Wallet-ից՝ համերգի բոլոր մանրամասներին առաջինը տեղեկանալու համար։

«
Անչափ ոգևորված ենք նման համագործակցությամբ։ Սա երաժշտասերների համար մեծ տոն է, որին սիրով աջակցում է Telcell-ը՝ ընկերության 15-ամյակի միջոցառումների շրջանակներում։ Խոստանում ենք, որ նման հաճելի նորություններ այս տարի շատ են լինելու։ Մենք ստեղծել ենք միջոցառումների տոմսերն արագ ու հեշտ վաճառելու և գնելու ամենահարմար հարթակը»,- նշել է Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանը։

Telcell Wallet-
ով հնարավոր է 450-ից ավելի ծառայությունների դիմաց ցանկացած պահի ակնթարթորեն վճարել օնլայն ռեժիմում։ Կատարել QR-ով վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ, ստանալ վարկեր, կուտակել BONուսներ և շատ ավելին։

 

 

Բոլոր նորությունները