060 272222
Ապրիլ 18, 2022

Telcell. առցանց կայքերի ինտեգրումն ու առավելությունները

 

Telcell-ը վճարումների ընդունման հարմար հնարավորություն է ստեղծել հայաստանյան առցանց խանութների համար: ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունները կարող են շատ կարճ ժամանակում իրենց կայքերն ինտեգրել Telcell վճարային համակարգին և Telcell Wallet հավելվածի միջոցով ընդունել առցանց արագ վճարումներ։

Banks.am-
ը Telcell-ի Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Սամվել Բատիկյանի հետ զրուցել է այս հնարավորության և դրանից օգտվելու առավելությունների մասին:

 

- Telcell-ը սկսել է համագործակցել տեղական առցանց խանութների հետ՝ նրանց հնարավորություն տալով օնլայն վճարումներ ընդունել Telcell վճարային համակարգի միջոցով: Ե՞րբ է սկսել համագործակցությունը և ի՞նչ զարգացում ունեցել:


-
Էլեկտրոնային առևտրի (e-commerce) հարթակում Telcell-ն առցանց առևտուր իրականացնող ընկերությունների հետ համագործակցությունը սկսել է 2019 թվականից: Հաշվի առնելով, որ հաճախորդների պահանջմունքները փոխվում են, և առցանց խանութներն ավելի պահանջված են դառնում, սկսեցինք ավելի զարգացնել այս ուղղությունը:

-
Ինչպե՞ս է կատարվում առցանց բիզնեսի ինտեգրումը Telcell համակարգին, և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրա համար:

-
Մեր վճարային համակարգին ինտեգրացիան առցանց առևտրով զբաղվող կազմակերպությունների համար շատ արագ գործընթաց է՝ 4 րոպեից մինչև 72 ժամ։

Ինտեգրացիայի համար բիզնեսը կարող է մեզ դիմել 060 272227 հեռախոսահամարով, ինչպես նաև կապ հաստատել [email protected] էլ հասցեով, որից հետո մեր մասնագետներն արագ կկազմակերպեն թե՛ ինտեգրացիայի, թե՛ պայմանագրային ամրագրման գործընթացը: Առցանց վճարման գործիքն ինտեգրվում է բիզնեսի ոչ միայն կայքին, այլև բջջային հավելվածին:

Մեր համակարգին ինտեգրացիան անվճար է: Այսինքն՝ այն կազմակերպությունը, որը ցանկանում է առցանց վճարումներ ընդունել մեր համակարգի միջոցով, որևէ ծախս չի կատարում դրա համար:

 

- Բիզնեսին ի՞նչ առավելություններ է տալիս այս համագործակցությունը:

-
Բիզնեսը ստանում է մի շարք առավելություններ: Նախ՝ առցանց բիզնեսը Telcell վճարային համակարգին ինտեգրվելուց հետո անմիջապես հայտնվում է Telcell Wallet-ի «Գործընկերներ» բաժնում և տեսանելի է դառնում մեր ավելի քան 600 000 օգտատերերին: Նաև՝ տվյալ բիզնեսի հետաքրքիր ապրանքները կամ ծառայությունները հայտնվում են Telcell Wallet-ի BON մարքեթում՝ այսպիսով ապահովելով նոր հաճախորդների հոսք տվյալ բիզնեսի հարթակ։

 

Եվս մեկ առավելություն առանձնացնեմ: Այն կազմակերպությունները, որոնք չունեն առաքման հստակ մեխանիզմ, սակայն ցանկանում են կազմակերպել ապրանքի արագ առաքում, մեր տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս առցանց հաշիվ գեներացնել գնորդի Telcell Wallet-ում և նրանից ակնթարթորեն ընդունել վճարումը։ Այսպիսովբիզնեսն ազատվում է քեշ գումարի շրջանառությունից։

Ավելացնեմ նաև, որ շատ մեծ առավելություն է այն, որ բիզնեսի սեփականատերերի ու մենեջերների համար ստեղծված է հարմար հավելված՝ Telcell Business-ը, որը կարելի է ներբեռնել App Store-ից և Play Market-ից: Այն թույլ է տալիս իրական ռեժիմում հետևել վճարումներին, հաշիվ ապրանքագրեր ներկայացնել և ցանկացած պահի ֆինանսական միջոցները փոխանցել բիզնեսի բանկային հաշվին։

-
Սա լավ հնարավորություն է ոչ միայն բիզնեսի, այլև Telcell Wallet-ի օգտատերերի համար: Խնդրում եմ պատմել նաև նրանց տրվող առավելությունների մասին:


-
Առցանց գնումների համար բանկային քարտով վճարելիս օգտատերերը ստիպված են լինում տեղեկություն տրամադրել քարտի մասին, իսկ Telcell Wallet-ով վճարման դեպքում դրա կարիքը չկա, վճարումն էլ տևում է վայրկյաններ։

Հաճելի գնումներից զատ, մեր օգտատերերը այս պահին առցանց վճարումներից կուտակում են եռակի բոնուսային միավորներ՝ BON-ներ, որոնց շնորհիվ կարողանում են անվճար նվերներ ստանալ հավելվածի BON բաժնից։

 

- Ներկայում քանի՞ առցանց գործընկեր ունեք:

-
Առցանց առևտրով զբաղվող գործընկերների ցանկն արդեն 300-ից ավելի է, և այդ թիվն օրեցօր աճում է։

Այս տարի ունենք շատ հավակնոտ նպատակներ։ Պատրաստ ենք համագործակցել ՀՀ-ում գործունեության թույլատվություն ունեցող ցանկացած կազմակերպության հետ, որն ունի առցանց վաճառքի հնարավորություն: Սրանով կմեծացնենք և՛ մեր գործընկերների ցանկը, և՛ տվյալ ընկերությունների շրջանառությունը, նաև առավել հարմարավետություն կստեղծենք մեր օգտատերերի համար:

Մենք մշտապես հաշվի ենք առնում մեր գործընկերների կարծիքներն ու շուկայի պահանջները և առաջարկում ենք ճկուն լուծումներ։

Արփի Ջիլավյան

 

 

Բոլոր նորությունները