060 272222
Մարտ 25, 2022

Telcell-ը կրկին Koreez մրցույթի գլխավոր գործընկերն է

 

Telcell-ն արդեն երկրորդ անգամ կրթության աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացրած Koreez համադպրոցական մրցույթի գլխավոր գործընկերն է:

Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների առարկայական առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել աշակերտների կրթվելու մղումը՝ անկախ նրանց ուսման առաջադիմությունից, և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

Telcell-ն ապահովում է մրցույթին գրանցման համար վճարումների ընդունումը և՛
 Telcell Wallet հավելվածով, և՛ Telcell տերմինալներով: Գրանցումը բաց է մինչև ապրիլի 14-ը:


Koreez-
ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում ստուգել ուսումնական տարում կուտակածդ ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ լրացնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը։

Telcell-ը շարունակում է լինել կրթական այն նախագծերի կողքին, որոնք ռազմավարական կարևոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար։

Կրթական աշխարհի «Օսկարին» կարող եք գրանցվել
 այստեղ:

 

 

Բոլոր նորությունները