060 272222
Մարտ 16, 2022

Telcell-ի նոր հնարավորությունը առցանց խանութների համար

 

Telcell-ը վճարումներ ընդունելու նոր հարմարավետ հնարավորություն է ստեղծել տեղական առցանց խանութների համար, որոնք աշխատում են WordPress համակարգով։

 

Payment Gateway for Telcell-ը միջազգային WooCommerce հարթակի պլագին է, որը հնարավորություն է ստեղծում Telcell վճարային համակարգն ինտեգրել ՀՀ-ում գործունեություն ծավալող WordPress համակարգով աշխատող կայքերում և Telcell Wallet հավելվածի միջոցով ընդունել դրամական առցանց արագ վճարումներ։ 

 

Ինտեգրումը թույլ է տալիս վճարումներ ընդունել Telcell Wallet-ի 500 000-ից ավելի ակտիվ օգտատերերից։ Պլագինի առավելություններն են կառավարման եռալեզու վահանակը, թեստավորման հնարավորությունը, տեխնիկական լոգավորման ու թարմացման հնարավորությունը՝ մեկ հպումով, զամբյուղի պարունակության պահպանման հնարավորությունը։ Կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Telcell-ի տրամադրած համակարգում կարելի է տեսնել կատարված գործարքների կարգավիճակը, հետևել վճարումների պատմությանը։

 

Պլագինն օգտագործելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով՝ և ծանոթանալ պայմաններին։ Ինտեգրումը տևում է 5 րոպե։ 

 

Telcell-ը մշտապես կատարելագործում է առցանց խանութներին առաջարկվող լուծումները։ Շրջանառության խթանման նպատակով առաջարկում է նաև գործընկերոջ ապրանքները կամ ծառայությունները ներկայացնել Telcell Wallet-ի լոյալության ծրագրի շրջանակներում՝ BON մարքեթում։ 

 

 

Բոլոր նորությունները