060 272222
Դեկտեմբեր 08, 2021

Հայտնի է Telcell Wallet-ի 400 000-րդ նույնականացված օգտատերը

 

Դեկտեմբերի 1-ին Telcell-ը հայտարարեց, որ արձանագրվել է Telcell Wallet-ի 400 000-րդ նույնականացված օգտատերը։ Հաջողակ օգտատերը Լիզեթ Գրիցենկոն է, ով Telcell Wallet-ում նույնականացվել է վերջերս ու հավելվածի ակտիվ օգտատեր է: Լիզեթն աշխատում է Hyatt Place Yerevan հյուրանոցում՝ որպես HR բաժնի ղեկավար։ 

Telcell-ը մեծ անակնկալ էր պատրաստել՝ իր օգտատիրոջը նվիրելով 400 000 BON-ուսային միավոր՝ հավելվածում նվերներով փոխանակելու համար, և անմոռանալի էմոցիոնալ թռիչք ուղղաթիռով, որն ապահովեց Armenian Helicopters ընկերությունը։ 

Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության առաջնային պրոդուկտներից է։ Հավելվածի օգտատերերը կարող են աշխարհի ցանկացած կետից կատարել ավեի քան 450 ծառայությունների դիմաց վճարումներ օնլայն ռեժիմում՝ ընդամենը հավելվածին կցելով հայկական բանկային քարտ կամ անձնագիր։ Telcell Wallet-ով հնարավոր է ստանալ դրամական փոխանցումներ, անմիջապես հավելվածում ստանալ օնլայն վարկ, 3000-ից ավելի սպասարկման/վաճառքի կետերում կատարել QR-ով վճարումներ՝ Scan and Pay եղանակով, քարտից քարտ արագ փոխանցումներ կատարել և շատ ավելին։ 

Հավելվածն ունի ունիկալ բոնուսային համակարգօգտատերերն իրենց գործարքներից կուտակում են cashback BON-ներ և փոխանակում հավելվածի BON մարքեթում ներկայացված հազարավոր ապրանքներով։ Telcell Wallet-ը AppStore-ում և Google Play-ում Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածներից է՝ ավելի քան 750 000 ներբեռնում ցուցանիշով, իսկ «Ֆինանսներ» կատեգորիայում այս պահին #1 հորիզոնականում է։

Ընկերությունը խոստանում է շարունակել իր օգտատերերի համար անակնկալների շարքը: Արդեն փնտրում է 500 000-րդ նույնականացված օգտատիրոջը, իսկ մինչ այդ նվերներ է պատրաստել իր յուրաքանչյուր 10 000-րդ նույնականացված օգտատիրոջը։  

 

 

Բոլոր նորությունները