060 272222
Օգոստոս 02, 2021

Telcell-ն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը

 

Telcell-ը մասնաճյուղեր է բացել երկու նոր հասցեներում՝ Կոմիտաս 60/2 և Օհանով 26/9 (Yerevan City սուպերմարքեթների ցանցում), ինչպես նաև ընդլայնել է Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող մասնաճյուղը։

Քաղաքացիները կարող են Telcell մասնաճյուղերում իրականացնել տարատեսակ գործարքներ՝ վճարային պարտավորություններից մինչև դրամական արագ փոխանցումներ Unistream, Telcell Transfer և Converse Transfer համակարգերով, պետվճարումներ ու բանկային գործարքներ, ինչպես նաև բուքմեյքերական հաշիվների համալրում, կանխիկացում և շատ այլ գործարքներ։ 

«Ապագայում ձգտելու ենք ավելի ու ավելի մոտ լինել մեր հաճախորդներին թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում՝ ընդլայնելով մեր մասնաճյուղային ցանցը։ Իսկ մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու բազմազանեցումը Telcell-ում շարունակական գործընթաց է»,- նշեց ընկերության մասնաճյուղային ցանցի զարգացման ղեկավար Գառնիկ Հայդոսյանը։ 

 

 

Բոլոր նորությունները