060 272222
Հոկտեմբեր 08, 2020

Telcell-ը մեկնարկում է նոր արշավ` #500plus500 ԱՄԵՆ ՕՐ

 

Telcell-ը մեկնարկում է նոր արշավ` #500plus500 ԱՄԵՆ ՕՐ` նպաստելու Արցախին ու Պաշտպանության բանակին առավել շատ միջոցների նվիրաբերմանը ողջ Հայաստանից:

 

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակով Ձեր նվազագույնը 500 դրամ նվիրատվությանը Telcell ընկերությունն իր կողմից կավելացնի ևս 500 դրամ և կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

 

Բոլորս ամուր թիկունք դառնանք մեր հաղթական բանակին և նվիրատվությունը լավ սովորություն դարձնենք. ԱՄԵՆ ՕՐ, օրինակ՝ առավոտյան մեկ բաժակ սուրճի գումարն ուղղենք Արցախի շենացմանը:

 

Միասնական` հանուն հաղթանակի ու հաղթական Արցախի:

 

Telcell-ն արդեն իր կողմից նվիրաբերել է 5 000 000 դրամ, ինչպես նաև կրկնապատկել իր օգտատերերի կողմից Telcell համակարգով հավաքագրված 15 000 000 դրամն ու 30 000 000 դրամ փոխանցել «Հայաստան» համահայկական դիմնադրամին:

 

Բոլոր նորությունները