060 272222
Մարտ 25, 2020

Telcell-ը առևտրային ընկերությունները շտապ զինում է անհպում վճարման սկաներներով

 

«Թել-Սել» ընկերությունը ապրիլի 1-ից մեկնարկում է մանրածախ առևտրի օբյեկտները անհպում վճարման հատուկ սկաներներով զինելու ծրագիրը:

 

«Կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել մարդկանց հետ և ընդհանուր օգտագործման մակերեսներին անմիջական շփումները: Scan and Pay տեխնոլոգիան հաճախորդներին հնարավորություն կտա կատարել 100% անշփում վճարումներ: Գնումների համար վճարելիս բավական է Telcell Wallet հավելված կրող սմարթֆոնը մոտեցնել խանութի դրամարկղին ամրակցված սկաներին: Վճարման գործընթացը տևում է 10 վայրկյանից էլ քիչ ժամանակ»,- Telcell-ի որոշումը մեկնաբանում է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

 

Ծրագրի իրականացման համար ձեռք են բերվել հազարավոր սարքեր, և ընկերության մասնագետները պատրաստ են անմիջապես անցնել սարքավորումների տեղադրմանը: Սկաներներն առաջնահերթ կտեղադրվեն մթերային առևտրի կետերում և դեղատներում:

 

Scan and Pay տեխնոլոգիան ներդնելու համար հարկավոր է կապ հաստատել Telcell-ի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 060 272227, ապա հավաքել 413, 474,  494, 483 ներքին համարներից մեկը և հայտ գրանցել՝ թողնելով հետադարձ կապի տվյալներ: Ինտեգրումը կտևի հաշված օրեր:

 

Telcell Wallet-ը «Թել-Սել» ընկերության բջջային հավելվածն է, որն օգտատերերին հնարավորություն է տալիս վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայությունների դիմաց, ինչպես նաև քարտից քարտ առցանց փոխանցումներ կատարել, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ։ Իսկ Scan and Pay տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է տարբեր կետերում գնումների դիմաց ակնթարթորեն վճարել Telcell Wallet-ով՝ հենց էլեկտրոնային դրամապանակի հաշվեկշռից կամ դրամապանակին կցված բանկային քարտից։

Բոլոր նորությունները