060 272222
Փետրվար 20, 2020

Telcell Wallet-ը՝ «Ֆինանսներ» կատեգորիայի առաջին հորիզոնականում

 

Վերլուծական ծառայություններ իրականացնող Similarweb հարթակի տվյալներով՝ Telcell Wallet-ը մի քանի ամիս անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում «Ֆինանսներ» կատեգորիայում:

 

Սա «Թել-Սել» ընկերության միակ ձեռքբերումը չէ: App Store-ում և Play Store-ում վերջին մի քանի ամսվա ընթացքում Telcell Wallet-ը Հայաստանում ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է՝ զիջելով միայն այնպիսի հսկաների, ինչպես՝ Facebook-ը, Instagram-ը, Tiktok-ը, WhatsApp-ը և Viber-ը: Համեմատության համար նշենք, որ վարկանիշային ցուցակում հայաստանյան ֆինանսական այլ հավելվածները գրավում են 22-րդ և 66-րդ հորիզոնականները:

 

Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանի խոսքով՝ անցած տարվա չորրորդ եռամսյակում Telcell Wallet-ի օգտատերերի թիվը սեպտեմբերի վերջի համեմատ կրկնապատկվել է:

 

Ըստ նրա՝ այդ ձեռքբերումներին ընկերությունը հասել է մարքեթինգային ճկուն քաղաքականության և համակարգված աշխատանքի արդյունքում:

 

 «Telcell Wallet-ի օգտատերերի թվի աճի նման ցուցանիշը մեզ պարտավորեցնում է և ինչու չէ՝ ոգևորում: Դա նաև փաստում է, որ մեր հանրության շրջանում զգալի աճել է էլեկտրոնային փողով գործարքների նկատմամբ հետաքրքրությունը: Այս տարի նույնպես «Թել-Սելը» կշարունակի կատարելագործել ու ընդլայնել իր ծառայությունները. կմշակենք նորարարություններ՝ ի նպաստ մեր հաճախորդների»,- ասել է Արամ Ազատյանը: 

 

Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակը հնարավորություն է տալիս վճարել ավելի քան 400 ծառայության դիմաց, կատարել առցանց դրամական փոխանցումներ, այդ թվում՝ քարտից քարտ, ինչպես նաև բանկային ցանկացած հաշվեհամարի, ժամանակի իրական ռեժիմում ստանալ դրամական փոխանցումներ, շուտով՝ նաև վարկեր: 

 

Բացի այդ, Scan and Pay տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավոր է առևտրային տարբեր կետերում ակնթարթային վճարում կատարել՝ անմիջապես դրամապանակի հաշվեկշռից  կամ կցված բանկային քարտից:

 

 

 

 

 

 

Բոլոր նորությունները