Անվճար 0 8000 1111
Դեկտեմբեր 30, 2018

Telcell զանգը` անվճար

 

«Թել-Սել» ընկերությունը ներդրել է հաճախորդների սպասարկման և անհատական աջակցման նոր համակարգ: Այսուհետ հաճախորդները կարող են ընկերության Կանչերի կենտրոն զանգահարել անվճար:

 

«Մենք հոգում ենք մեր յուրաքանչյուր հաճախորդի մասին: Մեր աշխատանքը խարսխված է մարդկանց նկատմամբ հարգանքի, մասնագիտական և անձնական էթիկայի սկզբունքների վրա: Ամեն օր սպասարկելով հազարավոր զանգեր, մենք շատ լավ հասկանում ենք մեր հաճախորդների կարիքներն ու խնդիրները: Երբեմն անհրաժեշտ է հաճախորդին «քայլ առ քայլ ուղեկցել» վճարում կատարելիս, և հաճախորդը ստիպված է լինում վճարել նաև երկարատև զանգի համար, ինչը չի բխում հաճախորդակենտրոն մեր քաղաքականությունից: Այդ նկատառումով էլ ներդրել ենք նոր համակարգը՝ հաճախորդներին հնարավորություն տալով անվճար զանգահարել և ստանալ իրենց հարցերի սպառիչ պատասխաններ»,- ասում է «Թել-Սել» ՓԲԸ Կանչերի կենտրոնի ղեկավար Նորա Տոնոյանը:

 

Telcell անվճար զանգեր կատարելու համար պետք է զանգահարել 0 8000 1111 հեռախոսահամարով:

 

Բոլոր նորությունները