Բարի գալուստ Telcell բլոգ

04 փետ, 2021
Բարի գալուստ Telcell բլոգ

Ողջույն, երևի երկար ես փնտրել հայալեզու բլոգ, որը հաճույքով կկարդաս ու կքաղես քեզ կամ քո բիզնեսի համար իսկապես օգտակար տեղեկություն Հայաստանում կիրառվող թվային նոր լուծումների մասին: 

Այս բլոգը Telcell թիմով ստեղծել ենք հենց այդ նպատակով ու պարբերաբար կիսվելու ենք մեր գիտելիքով ու lifehack-երով, որոնք այս 13 տարիների ընթացքում կուտակել ենք:

Այստեղ խոսելու ենք հետևյալ թեմաներից.

  • առօրյայում ֆինանսների կառավարում ու գրագետ տնօրինում,
  • օնլայն գործարքների անվտանգ իրականացում,
  • բիզնեսի արդյունավետ կառավարում, զարգացման ամենաթարմ լուծումներ ու գործիքներ,

Նաև բացահայտելու ենք մեր թիմակիցների պատմությունները, ովքեր կերտում են Telcell-ի թվային աշխարհը:

Դե, բաժանորդագրվիր բլոգին ու առաջինը ծանոթացիր մեր նոր նյութերին։ Խոստանում ենք ստեղծել քեզ համար օգտակար ու հավեսով կարդալու կոնտենտ:

Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել