Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

26 մայ, 2021
Ապրանք, որն անհրաժեշտ է բոլորին]. ինչպես «հայտնագործեցին» փողը

Դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը՝ առանց փողի. այո՛, ապրանքների և ծառայությունների փոխանակման ամենատարածված այս միջոցը թույլ է տալիս համեմատել մի բաժակ սուրճի, անգլերենի դասընթացի ու, օրինակ, տիեզերական հրթիռի արժեքները: Գուցե շատերի համար փողն իրոք չարի արմատն է, բայց, ըստ էության, փողն ընդամենը ապրանք է, որն անհրաժեշտ է բոլորին, ու որն ունի առավելագույն իրացվելիություն: 

Փողը մարդու ամենամեծ հայտնագործություններից մեկն է, որի կիրառությունը երբևէ չի կորցրել արդիականությունը: Փողի ծագումը կապված է Ք.ա. 7-8 հազարամյակների հետ, երբ նախնադարյան ցեղերը որոշ ապրանքների ավելցուկ ունեցան ու հասկացան, որ կարող են դրանք փոխարինել անհրաժեշտ այլ ապրանքներով: Պատմականորեն՝ ապրանքափոխանակումը առավել պարզեցնելու համար օգտագործվում էին մերթ խոշոր եղջերավոր անասունները, մերթ խեցիները, մերթ քարերը կամ մետաղի կտորները: Այս պատվին արժանանում էին այն ապրանքները, որոնք թե՛ գնորդները, թե՛ վաճառողներն ընդունում էին որպես ապրանքափոխանակման միջոց: Այսպիսով, փողը, որպես ամենահեշտ պահվող ապրանք՝ շնորհիվ մեծ արժեքի ու թեթև քաշի),  աստիճանաբար պատվավոր տեղ զբաղեցրեց մարդու կյանքում: 

Լավ, իսկ որոնք ենք փողի զարգացման հիմնական փուլերը 

???? առաջին. փողի գործառույթ կատարող տարբեր ապրանքների շրջանառություն,

???? երկրորդ. ոսկու՝ որպես փողի համարժեքի  շրջանառություն, ի դեպ՝ այս փուլը թերևս ամենաերկարատևն էր,

???? երրորդ.  թղթադրամների շրջանառություն,

???? չորորդ փուլ. էլեկտրոնային փողի շրջանառություն: 

Առավել հետաքրքիր է թղթադրամների ծագման պատմությունը 

Երբ ոսկին սկսեց օգտագործվել գործարքներում, ակնհայտ դարձավ, որ ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար անհարմար է այն տեղափոխել, կշռել ու ստուգել մաքրությունը: Իհարկե՝ մարդկությունն այս անգամ էլ մի ելք գտավ. սովորույթ ձևավորվեց ոսկին պահպանության տալ ոսկերչին, որն ունի հատուկ պահեստներ ու պատրաստ է տրամադրել դրանք, իհարկե՝ ոչ անվճար: Ստանալով ոսկու «ավանդը»՝ ոսկերիչը անդորրագիր էր տալիս ավանդատուին: 

Շուտով ապրանքները սկսեցին փոխանակվել այդ անդորրագրերով, որոնք էլ համարվում են թղթային փողի «նախահայրերը», նույն տրամաբանությամբ՝ ոսկերիչները դարձան մերօրյա բանկիրների նախատիպը: Քանի որ պահեստներից ոսկին հազվադեպ էր որևէ մեկը ետ վերցնում, այսինքն՝ այն շրջանառության մեջ չէր մտնում, կարելի է ասել, որ անդորրագրերը փողի լիիրավ գործառույթ էին կատարում, քանի որ դրանց քանակը ճշգրտորեն համապատասխանում էր ոսկեգործների մոտ առկա ոսկու քանակին: 

…Իսկ մեր օրերում կարելի է ապրել՝ առանց գրպանում մեկ թղթադրամ ունենալու, և, այդուհանդերձ, օգտվել՝ ինչից սիրտներս ուզի: Խանութ, սրճարան, կինոթատրոն… ամենուր կարելի է վճարել՝ առանց կանխիկի: Այո՛, «թմբլիկ դրամապանակները» այլևս թրենդային չեն, փոխարենը՝ թրենդի մեջ են էլեկտրոնայինները. չէ՞ որ դու միշտ կարող ես կատարել տարբեր տեսակի վճարումներ՝ պարզապես Telcell Wallet-իդ միջոցով: 

Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել