Շոփինգն իհարկե միշտ հաճելի է, բայց ոչ միշտ է շահավետ: Մենք երբեմն գնում ենք իրեր, որոնք այդպես էլ «արևի երես չեն տեսնում»՝ մնալով զգեստապահարանում, կամ սնունդ, որը մեկ էլ հայտնաբերում ենք սառնարանի մի անկյունում՝ արդեն ժամկետանց ու անպիտան: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան միջոցների անտեղի կորուստ ????
Առաջարկում եմ մի քանի պարզ կանոն, որ գնումները ոչ միայն հաճելի լինեն, այլև չվնասեն քո գրպանին, միևնույն ժամանակ կուտակես շատ BON-եր ????
???? Նախքան շոփինգը մի լավ սնվիր
Մասնագետները պնդում են. եթե քաղցած գնաս սուպերմարքեթ, աչքդ ինչ տեսնի՝ կգնես: Այնպես որ՝ գնումների գնա ճաշելուց հետո, որպեսզի ապահովագրվես պահանջվածից շատ ավելի մթերք գնելու գայթակղությունից:
Ցուցակ կազմիր
Այո, այո, ճիշտ այնպես, ինչպես մայրիկը՝ Ամանորից առաջ, իհարկե ցանկալի է՝ ավելի փոքր ծավալով: Այս հին ու բարի սովորությունը, պարզվում է, ժողովրդական իմաստություն ունի. չէ՞ որ ցուցակը ոչ միայն օգնում է ոչինչ չմոռանալ, այլև հստակ հուշում է՝ ինչն է քեզ իսկապես անհրաժեշտ, իսկ ինչը՝ ուղղակի, «աչք էր՝ տեսավ, սիրտ էր՝ ուզեց»:
Իսկ հիմա այն մասին, թե ինչպես խանութում գնումներից կուտակել նաև BON-եր???? ՍԱՍ, Արև և Նոր Զովք սուպերմարքեթներում Telcell Wallet-ով QR-ով վճարումներ անելու դեպքում կկուտակեք ԿՐԿՆԱԿԻ BON-եր, որոնք կկարողանաք փոխանակել BON մարքեթի հազարավոր նվերներով ????
???? Սահմանիր ծախսելու գումարի հնարավոր չափը
Սա կարևոր է առավելապես այն պարագայում, երբ շոփինգն այդքան էլ պլանավորված չէ ու ընթանում է «մի-երկու լավ բան առնեմ ինձ համար» կամ «մի-երկու համով բան վերցնեմ» տրամաբանությամբ: Այս պարագայում կարևոր է գոնե հստակ նախատեսել այն գումարը, որը պատրաստվում ես ծախսել, և դա անել՝ մինչև խանութ մտնելը:
???? Առցանց գնումներ՝ շաբաթվա հստակ օրերին
Մերօրյա իրականության մեջ աններելի կլինի չխոսել առցանց առևտրի մասին: Եվ այսպես՝ փոքրիկ լայֆհաք օնլայն գնումների սիրահարների համար. երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի գնումների ամենահարմարն օրերն են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենց այդ օրերին են օնլայն խանութներն առաջարկում ամենամեծ զեղչերը, մինչդեռ կիրակի օրերը ամենապասիվն են համարվում:
Ի դեպ, Telcell Wallet-ում առկա է նոր ակցիա օնլայն շոփինգի երկրպագուների համար. sas.am, onex.am, supermarket.am կայքերում, Alpha Pharm և Yerevan City հավելվածներում գնումների համար վճարելով Telcell Wallet-ով` կստանաք ԵՌԱԿԻ BON-եր, զիլ է, չէ՞ ????
Գրանցվիր և խնայիր
Եվս մի լայֆհաք, որը կօգնի խնայել… և փորձարկումներ անել: Եթե նախկինում որևէ կայքից գնումներ չես կատարել, հավանաբար այն քեզ կառաջարկի գրանցվել, ինչից հետո էլ դու 10-20% հավելյալ զեղչ կստանաս՝ քո առաջին գնումի համար: Շնորհակալություն մի հայտնիր:
???? + ???? Համատեղիր օնլայն և օֆլայն առևտուրը
Թե՛ օնլայն, թե՛ օֆլայն գնումներն ունեն առավելություններ ու թերություններ: Խանութից գնելիս կարող ես ստուգել հագուստի կտորի որակը կամ տեսնել՝ արդյո՞ք թարմ է խմորեղենը, իսկ օնլայն առևտուրը խնայում է ժամանակդ, թույլ է տալիս գնումներ կատարել՝ երբ ու որտեղից ուզես: Այսուհանդերձ՝ լավագույն տարբերակը այս երկուսը համատեղելն է:
Իսկ Telcell Wallet-ում առկա ակցիաներին արդեն կարող ես ծանոթանալ հավելվածի «Անձնական էջում» ավելացած «Գործընկերներ և ակցիաներ» բաժնից: