Ինչպես «հայտնագործեցին» փողը

26 մար, 2025
Ինչպես «հայտնագործեցին» փողը

ժվար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը՝ առանց փողի. այո՛, ապրանքների ու ծառայությունների փոխանակման ամենատարածված այս միջոցը թույլ է տալիս համեմատել մի բաժակ սուրճի, անգլերենի դասընթացի և, օրինակ, տիեզերական հրթիռի արժեքները: Գուցե շատերի համար փողն իրոք չարի արմատն է, բայց ըստ էության՝ փողն ընդամենը ապրանք է, որն անհրաժեշտ է բոլորին, ու որն ունի առավելագույն իրացվելիություն

Փողը մարդու ամենամեծ հայտնագործություններից մեկն է, որի կիրառությունը երբևէ չի կորցրել արդիականությունը: Փողի ծագումը կապված է Ք.ա. 7-8 հազարամյակների հետ, երբ նախնադարյան ցեղերը որոշ ապրանքների ավելցուկ ունեցան ու հասկացան, որ կարող են դրանք փոխարինել անհրաժեշտ այլ ապրանքներով: Պատմականորեն՝ ապրանքափոխանակումը առավել պարզեցնելու համար օգտագործվում էին մերթ խոշոր եղջերավոր անասունները, մերթ խեցիները, մերթ քարերը կամ մետաղի կտորները: Այս պատվին արժանանում էին այն ապրանքները, որոնք թե՛ գնորդները, թե՛ վաճառողներն ընդունում էին որպես ապրանքափոխանակման միջոց: Այսպիսով, փողը, որպես ամենահեշտ պահվող ապրանք՝ շնորհիվ մեծ արժեքի ու թեթև քաշի,  աստիճանաբար պատվավոր տեղ զբաղեցրեց մարդու կյանքում: 

Լավ, իսկ որոնք ենք փողի զարգացման հիմնական փուլերը. 

  1. առաջին. փողի գործառույթ կատարող տարբեր ապրանքների շրջանառություն,
  2. երկրորդ. ոսկու՝ որպես փողի համարժեքի  շրջանառություն, ի դեպ՝ այս փուլը թերևս ամենաերկարատևն էր,
  3. երրորդ.  թղթադրամների շրջանառություն,
  4. չորորդ. էլեկտրոնային փողի շրջանառություն: 

 

Առավել հետաքրքիր է թղթադրամների ծագման պատմությունը …

Երբ ոսկին սկսեց օգտագործվել գործարքներում, ակնհայտ դարձավ, որ թե՛ գնորդներին, թե՛ վաճառողներին անհարմար է այն տեղափոխել, կշռել ու ստուգել մաքրությունը: Իհարկե՝ մարդկությունն այս անգամ էլ մի ելք գտավ. սովորույթ ձևավորվեց ոսկին պահպանության տալ ոսկերչին, որն ունի հատուկ պահեստներ ու պատրաստ է դրանք տրամադրել, իհարկե՝ ոչ անվճար: Ստանալով ոսկու «ավանդը»՝ ոսկերիչը անդորրագիր էր տալիս ավանդատուին: 

Շուտով ապրանքները սկսեցին փոխանակվել այդ անդորրագրերով, որոնք էլ համարվում են թղթային փողի «նախահայրերը», նույն տրամաբանությամբ՝ ոսկերիչները դարձան մերօրյա բանկիրների նախատիպը: Քանի որ պահեստներից ոսկին հազվադեպ էր որևէ մեկը ետ վերցնում, այսինքն՝ այն շրջանառության մեջ չէր մտնում, կարելի է ասել՝ անդորրագրերը փողի լիիրավ գործառույթ էին կատարում, քանի որ դրանց քանակը ճշգրտորեն համապատասխանում էր ոսկեգործների մոտ առկա ոսկու քանակին: 

…Իսկ մեր օրերում կարելի է ապրել՝ առանց գրպանում մեկ թղթադրամ ունենալու և, այդուհանդերձ, օգտվել՝ ինչից սիրտներս ուզի: Խանութ, սրճարան, կինոթատրոն… ամենուր կարելի է վճարել՝ առանց կանխիկի: Այո՛, «թմբլիկ դրամապանակները» այլևս թրենդային չեն, փոխարենը՝ թրենդի մեջ են էլեկտրոնայինները. չէ՞ որ դու միշտ կարող ես կատարել տարբեր տեսակի վճարումներ՝ պարզապես Telcell-Wallet-իդ միջոցով: 

Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել