Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

26 մար, 2025
Բարեգործ աստղեր… ինչպես դառնալ նրանցից մեկը

Բարերար, երախտագործ, երախտաբար, երախտավոր, երախտաշնորհ, բարեսեր. բարեգործ բառի հոմանիշների ոչ ամբողջական ցանկն է, ու ակնհայտ է՝ բառերից յուրաքանչյուրը կառուցված է բարության, երախտիքի ու սիրո հիմքով։ Այսօր կպատմենք այն աստղերի մասին, որոնց փայլը ներսից է ու այնքան ուժեղ, որ լուսավորում է նաև ուրիշների կյանքը։ 

Անջելինա Ջոլի

Ամենագեղեցիկ ու ազդեցիկ կանանցից մեկի՝ Անջելինա Ջոլիի բարեգործությունների թիվն անհաշվելի է: Ամեն ինչ սկսվեց «Լառա Քրոֆթ» ֆիլմից, որի նկարահանումները Կամբոջայում էին: Հենց այնտեղ նա առաջին անգամ տեսավ իրական կյանքը: Ավելին իմանալու նպատակով Ջոլին տուն վերադառնալուն պես զանգահարեց ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ: Այդուհետ սկսեց այցելել աշխարհի տարբեր ծայրերում փախստականների ճամբարներ, միլիոնավոր դոլլարներ նվիրաբերել վերոնշյալ գրասենյակին՝ դառնալով նրանց ամենախոշոր հովանավորն ու դեսպանը: Հաջորդող 10 տարիներին Ջոլին այցելեց փախստականների ավելի քան 40 ճամբար, օգնեց հազարավոր մարդկանց ու տասնյակից ավելի հիմնադրամների, հիմնեց իրենը՝ Jolie-Pitt բարեգործական հիմնադրամը, զբաղվեց մարդու, հատկապես կանանց իրավունքների պաշտպանությամբ՝ հիմնելով Jolie Legal Fellowship-ը, և սա դեռ ամենը չէ…

Զուր չէ, որ Ջոլին դարձել է առաջին մարդը, ով ստացել է ՄԱԿ-ի «Աշխարհի քաղաքացի» կոչումը։ 

Ջորջ Քլունի

Քլունիի անունը հաճախ ենք տեսնում բարեգործական տարբեր գովազդներում: Դերասանն աջակցում է ավելի քան 36 բարեգործական ընկերության: Նրա բարեգործությունները հիմնականում միտված են մարդու իրավունքների պաշտպանությանը: 2008-ին Բրեդ Փիթը Մեթ Դեյմոնի ու մի շարք այլ դերասանների հետ հիմնեց Not On Our Watch Project բարեգործական կազմակերպությունը, որը փորձում է կանխել զանգվածային սպանություններն ու դաժանությունները։ 2010թ. Քլունին գումար կուտակեց Հաիթիի երկրաշարժի արդյունքում տուժածների համար, հետագայում աջակցեց Սիրիայից ԱՄՆ գաղթած ընտանիքներին, սեռերի անհավասարության դեմ պայքարին, ԱՄՆ-ում ատրճանակի ազատ օգտագործման օրենքի դեմ պայքարին ու շատ այլ նախաձեռնությունների։ Անկարելի է չնշել, որ Ջորջ Քլունին նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվող ակտիվիստներից է, ինչպես նաև մասն է հայտնի «100 Lives»/«100 կյանք» նախաձեռնության:

Ադել 

Ադելը այն բարեգործ-աստղերից է, ովքեր չեն բարձրաձայնում իրենց բարերարությունների մասին, սակայն դա չի նշանակում, որ երկրպագուները չեն տեսնում դրանք։ Դեռևս չէին հասցրել մարել հրդեհը, որ 2015թ․ հունիսի 14-ին բռնկվել էր Լոնդոնի Քենսինգթոն շրջանի Grenfell Tower բազմահարկ շենքում, երգչուհին արդեն ժամանել էր դեպքի վայր: Ադելը մխիթարում էր տուժածներին՝ ինչպես կարողանում էր․ գրակախառնություններ, արցունքներ, սեր… սակայն նրա աջակցությունը սոսկ բարոյական չէր։ Որպես կանոն՝ նման դեպքերում աստղերի PR-մենեջերները ողբերգության վայրից լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում, ուղարկում ԶԼՄ-ներին, բայց ոչ Ադելի դեպքում։ Նրա լուսանկարները տարածել էին Grenfell Tower-ի բնակիչները, ովքեր ճանաչել էին երգչուհուն: 

Թեև հիմնադրամներ հիմնելն ու Աֆրիկայում դպրոցներ կառուցելը համարժեք աստղային միջոցներ են պահանջում, սակայն օգտակար լինելու համար ամենևին էլ էական չէ բարեգործության ծավալը, բավարար է փոքրիկ լումա ունենալ մարդկության բարեկեցության հարցում։ Հատկապես, երբ դա շատ հեշտ է Telcell Wallet-ի օգնությամբ և ահա ինչպես…

  • Բացիր էլեկտրոնային դրամապանակդ ու սեղմիր «Վճարել» կոճակը
  • Գտիր «Բարեգործություն» բաժինը
  • Ընտրիր՝ որ հիմնադրամին ես ցանկանում գումար նվիրաբերել
Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել