Քարտից քարտ համալրում Telcell Terminal-ով

12 մար, 2026
Քարտից քարտ համալրում Telcell Terminal-ով

Telcell Terminal-ով այսուհետ կարող ես կատարել քարտի համալրում այլ քարտով:

Ինչպես դա անել

  • Telcell Terminal-ի վրա ընտրիր Փոխանցում քարտին,
  • մուտքագրիր Telcell Wallet-ում գրանցված քո հեռախոսահամարը,
  • մուտքագրիր քարտի համարը, որին ցանկանում ես փոխանցում կատարել,
  • ընտրիր Վճարել բանկային քարտով,
  • մուտքագրիր փոխանցվող գումարը,
  • սեղմիր Հաստատել,
  • POS տերմինալին մոտեցրու քարտը, որից ցանկանում ես կատարել փոխանցումը:

Կարևոր է

Քարտով համալրում հնարավոր է կատարել միայն տերմինալի վրա POS սարքի առկայության դեպքում՝ ինչպես ֆիզիկական քարտով, այնպես էլ Apple Pay-ով և Google Pay-ով:

Ինչ է պետք իմանալ

  • Մեկանգամյա փոխանցման սահմանաչափն է 100-400,000 դրամ:
  • Փոխանցման միջնորդավճարը կազմում է.
    • 500 դրամ՝ 100-12,500 դրամ սահմանաչափի դեպքում,
    • 4%՝ 12,501-400,000 դրամ սահմանաչափի դեպքում:
Ներբեռնել Telcell հավելվածը
Download Our Mobile App
Կիսվել