Անվճար 0 8000 1111
Հուլիս 20, 2019

Պաշտոնական հայտարարություն

 

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում տեղ գտած որոշ հրապարակումներ` «Թել-Սել» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում ««Սասնա Ծռեր» համահայկական շարժման աջակցության հիմնադրամին»:

 

Ավելին` Telcell-ը չի հովանավորում ոչ մի քաղաքական ուժի և չի աջակցում քաղաքական կուսակցություններին` անկախ նրանց գործունեության ուղղությունից:

 

Մեր ընկերությունը բաց է` համագործակցելու ՀՀ օրենսդրության համաձայն գրանցված առևտրային և ոչ առևտրային ցանկացած կազմակերպության հետ:

 

Սկսած 2007 թվականից, ՀՀ Կենտրոնական բանկից ստացած լիցենզիայի հիման վրա, «Թել-Սել» ՓԲԸ-ն իրականացնում է ֆիզիկական անձանցից իրավաբանական անձանց ուղղված վճարումների ընդունում: Telcell-ը իրականացնում է միմիայն դրամական փոխանցումներ և պատասխանատվություն չի կրում ծառայությունների, ապրանքների որակի, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների գործունեության համար:

 

Այսօր Telcell-ը վճարումներ է ընդունում` հօգուտ ավելի քան 400 ծառայություն մատուցողների. բանկեր, բարեգործական հիմնադրամներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ և այլն:

 

Հաշվի առնելով մեր հաճախորդների բողոքներն ու արձագանքները` մենք լրացուցիչ հայտարարություն կանենք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու մեր քաղաքականության վերաբերյալ:

 

 

Բոլոր նորությունները